National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.4.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.04.2024
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը
1 / 11

2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվը, շեշտակի աճել է նաեւ դրական լուծում ստացած գործերի թիվը. 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, իսկ 2023 թվականին` 1922. այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է «2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Ամփոփ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնական խնդիրները՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ 512 այց է իրականացվել տարբեր հաստատություններ ու վայրեր:

Անդրադառնալով միջազգային համագործակցության հարթակում արձանագրված ձեռքբերումներին՝ զեկուցողը նշել է, որ Հայաստանի ՄԻՊ-ն առաջին անգամ ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման մարմնում:

Անահիտ Մանասյանը խոսել է հասարակության շրջանում առկա անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտի մասին: Նա նշել է, որ արձանագրվել են խնդիրները եւ նախանշվել են դրանց լուծման ուղիները: Մարդու իրավունքների պաշտպանը չափազանց կարեւորել է հանրային եւ քաղաքական գործիչների, զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունը՝ ատելության խոսքի եւ անհանդուրժողականության հակազդմանը:

Նշվել է, որ կառույցը հատուկ ուշադրություն է դարձրել խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքի իրացման, կալանքի, անմեղության կանխավարկածի, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին. արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ:

Անահիտ Մանասյանը խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված համակարգային խնդիրների մասին:

Նա մտահոգիչ է համարել երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ծավալը եւ դրանց վերաբերելի հարցերը, որոնք, ըստ զեկուցողի, պետք է ստանան պատշաճ հասցեավորում: Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով ՀՀ-ն պետք է ունենա երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման հստակ հայեցակարգ, ռազմավարություն:

Նշվել է, որ զեկույցում հատուկ անդրադարձ կա փաստաբանների գործունեության երաշխավորմանը. մասնավորապես նկարագրվել են փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերը եւ ընդգծվել է դրանց անթույլատրելիությունը:

Ըստ Անահիտ Մանասյանի՝ զեկույցում բավականին ծավալուն ներկայացված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներին վերաբերող հարցերը. կառույցի կողմից ցուցաբերվել է թե՛ աջակցություն եւ թե՛ արձանագրվել են խնդիրները:

Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Մասնավորապես, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է՝ արդյոք պետական մարմինների կողմից ճնշումներ լինո՞ւմ  են Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, եւ արդյոք այդ մասին նշվե՞լ է հաղորդման մեջ:

Ի պատասխան՝ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պետական մարմինների կողմից ճնշումներ չեն եղել: «Սովորաբար Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների նկատմամբ ամենամեծ վտանգը նկատվում է հենց պետական մարմիններից, հատկապես՝ գործադիր իշխանության մարմիններից: Հատուկ արձանագրեմ՝ եթե խոսքը պետական իշխանության մարմինների մասին է, ապա նշեմ, որ այս տարվա ընթացքում որեւէ դեպքով չեմ նկատել իմ անկախության նկատմամբ ոտնձգություն կամ իմ նկատմամբ ճնշում, քանի որ կարողացել եմ շատ ազատ խոսել բոլոր խնդիրների վերաբերյալ, կամ որեւէ խնդրի վերաբերյալ խոսելուց հետո չեմ ունեցել դրա հետ կապված այնպիսի արձագանք, որը կարող է իմ անկախության նկատմամբ ոտնձգության վերաբերյալ վկայել»,- մանրամասնել է Պաշտպանը՝ հույս հայտնելով, որ այս իրավիճակը կշարունակվի:

Նիստի ավարտին Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին կատարած աշխատանքների համար՝ նշելով, որ միջազգային բազմաթիվ կառույցների ներկայացուցիչներ, անցկացնելով  մշտադիտարկում, դրական են գնահատել ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

Նախագծի հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանի առաջարկով մինչեւ 2 ամիս ժամկետով հետաձգվել է ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:


25.04.2024
ԱԺ է այցելել Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա  բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը: Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով պատվիրակությանը խորհրդարանում, նշել ...

25.04.2024
Ալեն Սիմոնյանը եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Ֆրանսիայի ան...

25.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հ...

25.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հա...

25.04.2024
Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Հայաստանն այսօր կայուն եւ ամուր քայլերով ձգտում է խաղաղության: Մենք անշեղորեն գնալու ենք պետական սահմանի գծման եւ այդ սահմանի անվտանգության պահպանությունն իրականություն դարձնելու ճանապարհով: Դա մեզ խաղաղության հասնելու իրավական հիմքերի հնարավորություն կտա. ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտ...

25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am