National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.4.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.04.2024
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ծրագրի 2023 թ. կատարման մասին զեկույցը
1 / 9

Ապրիլի 10-ին խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է  2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերված աջակցության ծրագրերը եւ հաշվետու տարում կատարված կապիտալ ծախսերը: Փոխվարչապետի խոսքով 10 ամիս շարունակ խորացող հումանիտար ճգնաժամից հետո` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանգեցրել են ԼՂ-ի հայաթափմանը:

Մեկ շաբաթվա ընթացքում բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղում բնակվող ավելի քան 100 հազար հայ: Սեպտեմբերի 30-ին տեղահանվածների թիվն արդեն գերազանցել էր 100 հազարը:

Կառավարությունը Կոռնիձորում, Գորիսում եւ Վայքում կահավորել է ԼՂ-ի բռնի տեղահանվածների հաշվառման եւ տեղավորման շուրջօրյա աջակցության կետեր: Մի քանի օրում մարզերում կացարանով ապահովվել է մոտ 80 հազար տեղահանված, որոնցից 56 հազարը բնակեցվել է Կառավարության աջակցությամբ տրամադրված հյուրատներում եւ հարմարեցված այլ շենքերում:

Մեծ աջակցություն է  ցուցաբերել նաեւ Հայաստանի բնակչությունը` կեցության պայմաններ ստեղծելով տասնյակ հազարավոր տեղահանված հայրենակիցների համար:

Բռնի տեղահանվածներն ապահովվել են սննդով եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով: 2023 թվականի հոկտեմբերից այդ նպատակով մարզպետարաններին է հատկացվել ավելի քան 4,4 մլրդ  դրամ: 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Կառավարությունը կայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100 հազարական ՀՀ դրամ հրատապ դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում:

2024 թվականի մարտի 31-ի դրությամբ  13,400 մարդ ունեն գրանցված զբաղվածություն, եւս 750 մարդ գրանցված է որպես անհատ ձեռներեց,  իսկ  300 մարդ տարբեր կազմակերպություններում բաժնետիրական իրավունքներ ունեն գրանցած, ինչը նշանակում է, որ բիզնեսում ներգրավվածություն ունեն:

Իրականացվել են եւ այժմ էլ շարունակվում են աջակցության նաեւ այլ ծրագրեր:

Փոխվարչապետը ներկայացրել է բնակարանային աջակցության իրականացվելիք այն ծրագրերը, որոնց նպատակը տեղահանվածներին բնակարաններով կամ կեցության այլ վայրերով ապահովումն է:

Տիգրան Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշել է, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները մտահոգություն ունեն, թե ՀՀ քաղաքացիություն ստանալով` կարող են զրկվել աջակցության ծրագրերից, ինչպես նաեւ կարող են կորցնել իրենց հին իրավունքները` կապված ԼՂ-ում ունեցած իրենց սեփականության  հետ:

«Նախ, ես կարող եմ ասել ՀՀ-ում աջակցության ծրագրերի առումով: Քաղաքացիություն ընդունելով, քաղաքացի դառնալով` որեւէ իրավունքից չեն զրկվում բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Հիմնական ծրագիրը, որը շարունակում է ուժի մեջ մնալ`  բնակարանային ապահովության ծրագիրն է, իսկ մենք ասում ենք, որ պետք է լինի քաղաքացի, որ կարողանա օգտվել այդ ծրագրից, ինչն ինքնին ասում է, որ չի կարող քաղաքացի դառնալը զրկել աջակցության իրավունքներից, այլ ծրագրերից` նույնպես»,- ընդգծել է փոխվարչապետը` հավելելով, որ այս տեսակետը հայտնել են միջազգային իրավունքի մասնագետները եւ փորձագետները: 
 
Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին կատարված աշխատանքների ընթացքի եւ արդյունքների մասին տեղեկատվությունը` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարությանը եւ 2021-2026 թվականների գործողությունների ծրագրին:

Նա արձանագրել է, որ վերջին տարիների իրականացված միջոցառումները զգալիորեն ազդել են ծնունդների կարգաթվային կառուցվածքի վրա: 2018 թվականի երրորդ եւ հաջորդ կարգաթվով ծնվել է 8271 երեխա, 2022 թվականին` 11956 երեխա. աճը կազմել է 44,6 տոկոս: Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաեւ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցություններին, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող նպաստին, բնակարանային ապահովության պետական աջակցության, սահմանամերձ գյուղական համայնքներում հիպոտեկով սեփական տուն կառուցելու ծրագրերին: Ներկայացնելով համակարգում իրականացված բարեփոխումները` զեկուցողը խոսել է կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարման, անապահովության գնահատման նոր համակարգերի ներդրման մասին:

«Հայաստանում վերջին տարիներին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշների եւ սոցիալական քաղաքականության շնորհիվ նվազում է աղքատության եւ ծայրահեղ աղքատության ցուցանիշը: Աղքատությունը 2022 թվականին 2021 թվականի համեմատ նվազել է` 26,5 տոկոսից դառնալով 24,8 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը նվազել է 1,5 տոկոսից 1,2 տոկոս»,- նշել է Նարեկ Մկրտչյանը: Անդրադառնալով աշխատանքի եւ զբաղվածության ոլորտին` զեկուցողը տեղեկացրել է, որ 2023 թվականի երրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է` կազմելով 12 տոկոս` 2022 թվականի նույն ժամանակահատվածի 15 տոկոսի համեմատ:

Նարեկ Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերված ոլորտային աջակցության ծրագրերը, խոսել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագրի մասին:
 


10.04.2024
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է: Երկու երկրների ջերմ հարաբերությունները վերընթաց զարգանում են եւ բազմակողմանի բնույթ կրում: Այս մասին ասել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապե...

10.04.2024
Պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովն ապրիլի 10-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնական ելույթում նախ խոսել է պատմական եւ իրական հայաստանների վերաբերյալ մեր հանրության ընկալումների ու դրա վտանգների վերաբ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am