National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.4.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.04.2024
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
1 / 9

Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է: Երկու երկրների ջերմ հարաբերությունները վերընթաց զարգանում են եւ բազմակողմանի բնույթ կրում: Այս մասին ասել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնի հետ հանդիպմանը:

Ապրիլի 10-ին կայացած հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ Խաչատուր Սուքիասյանը, Ագնեսա Խամոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Իրինա Գասպարյանը եւ Շիրակ Թորոսյանը:

Վաղարշակ Հակոբյանը, խոսելով ոլորտային արդյունավետ համագործակցության մասին, նշել է. «Մեզ համար շատ կարեւոր  եւ հեռանկարային է համագործակցությունը պաշտպանության, անվտանգության եւ ՏՏ բնագավառներում»:

Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով երկու երկրների միջեւ դինամիկ զարգանում են տնտեսական հարաբերություններն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում: Նշվել է, որ երկրների միջեւ 2023 թվականի առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 2 մլրդ 127 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 21,3 տոկոսով:

Անդրադառնալով ԵԱՏՄ-Չինաստան հարաբերություններին` Վաղարշակ Հակոբյանը նշել է. «Մենք ուզում ենք, որ Չինաստանը Հայաստանին դիտարկի նաեւ որպես հուսալի գործընկեր ԵԱՏՄ շրջանակում: Սա մեզ համար կարեւոր է, եւ մենք կանենք ամեն ինչ` համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար»:

Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափում երկկողմ պարբերաբար շփումները, փոխայցերը:

Դեսպանը նշել է, որ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները կայուն զարգացել են, սերտացել են ժողովուրդների միջեւ կապերը: Ֆան Յոնի խոսքով երկկողմ գործակցության շնորհիվ հնարավոր է եղել տարբեր ոլորտներում հասնել լավ արդյունքների: «Մենք կարեւորում ենք Հայաստանի հետ համագործակցությունը եւ ամեն ինչ կանենք` նպաստելու երկու երկրների խորհրդարանականների միջեւ ուղիղ համագործակցության զարգացմանը»,- ընդգծել է հյուրը:

Նա եւս խոսել է ԵԱՏՄ շրջանակում երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունից: «Չինաստանը նպաստում է կանաչ տնտեսության զարգացմանը եւ պատրաստ է ներկայացնել բարեկամ երկրներին այդ փորձը»,- ասել է դեսպանը:

Հայ խորհրդարանականները խոսել են, մասնավորապես, առեւտրատնտեսական, զբոսաշրջության ոլորտներում հայ-չինական համագործակցության խորացման անհրաժեշտությունից:

Հանդիպման մասնակիցները երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամություն են հայտնել:


10.04.2024
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ծրագրի 2023 թ. կատարման մասին զեկույցը
Ապրիլի 10-ին խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է  2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվա...

10.04.2024
Պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովն ապրիլի 10-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնական ելույթում նախ խոսել է պատմական եւ իրական հայաստանների վերաբերյալ մեր հանրության ընկալումների ու դրա վտանգների վերաբ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am