National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.4.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.04.2024
Առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտահարկի փոխհատուցում կատարել
1 / 3

Գործադիրը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ եւ ենթակա են հարկման եկամտային հարկով: Խրախուսելու համար առեւտրային կազմակերպություններում վերաներդրումների կատարումը եւ կապիտալացման մակարդակի բարձրացումը մի կողմից եւ մյուս կողմից բիզնեսի գծով հարկերը պահպանելու համար հնարավորինս մրցունակ մակարդակում գործուն հնարավորություն է ստեղծվել, որ կազմակերպությունների շահաբաժին ստացող մասնակիցները շահաբաժնից պահված եկամտային հարկի վերադարձի հնարավորություն ունենան այն պարագայում, երբ առնվազն հարկի չափով կատարում են վերաներդրումներ:

Արման Պողոսյանի տեղեկացմամբ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ համակարգից ոչ միշտ են օգտվում այնպիսի կազմակերպությունների բաժնետերեր ու մասնակիցներ, որոնք բնութագրվում են կարգապահության անհրաժեշտ մակարդակով: Այս տրամաբանությամբ առաջարկվում է շահաբաժնից պահված եկամտային հարկը հետ ստանալու հնարավորություն ընձեռել միայն այն կազմակերպությունների բաժնետերերին կամ մասնակիցներին, որոնք ունեն հարկային կարգապահության բարձր մակարդակ. այդ հարկը հետ ստանալու դիմումի ներկայացման եւ դրան նախորդող հարկային տարվա ընթացքում չեն ունեցել այս նախագծով առաջարկվող իրավախախտումները: Դրանք վերաբերում են ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելուն, աշխատողի` աշխատանքի ընդունումն օրենսդրորեն չձեւակերպելուն, լիցենզավորման կամ ծանուցման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակներն առանց լիցենզիայի ծանուցման թույլտվության իրականացնելուն, անապրանք փաստաթղթեր դուրս գրելուն, առաքվող կամ տեղափոխվող փաստաթղթերն առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերով չապահովելուն: «Օրենքում կա կարեւոր նկատառում այն մասին, որ այս իրավախախտումները կամ դրանց հիքմում դրված վարչական կամ ստուգման ակտերն անբողոքարկելի դարձած լինեն: Այսինքն` եթե տնտեսավարողը համաձայն չէ այդ ստուգման կամ վարչական ակտով նկարագրված իրավախախտման հիմքերի հետ ու բողոքարկել, վիճարկել է այդ ակտը, ապա անկախ այն հանգամանքից, որ այդ ակտը կարող է բողոքարկման ավարտին մնալ ուժի մեջ, եթե այդ ընթացքում մասնակիցը հասցրել է հետ ստանալ շահաբաժնից ստացած եկամտային հարկը, ապա այն վերականգնման ենթակա չէ»,- պարզաբանել է Ֆինանսների փոխնախարարը: Նա հավելել է, որ  նախագիծը տեւական ժամանակ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ներկայացվել է լրամշակված տարբերակը: Այդ քննարկումներն այժմ էլ շարունակվում են:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին ի պատասխան` Արման Պողոսյանը մանրամասնել է արտոնության շրջանակը: Ըստ նրա` այս միջամտությունը պետք է ընկալվի պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների տրամաբանության մեջ. պետությունն օժանդակում է ներդրողին, վերջինս էլ հանձնառու պետք է լինի կարգապահ վարքագիծ դրսեւորել: Փոխնախարարը տեղեկացրել է. «Այս տարիների ընթացքում, եթե 2017-2018 թվականներին շարունակաբար նայելու լինենք, շահաբաժիններից հավաքագրվել է շուրջ 66-67 մլրդ դրամ եկամտային հարկ, որի 55 տոկոսը` մոտավորապես 35 մլրդ դրամը, վերադարձվել է այս համակարգի ներքո: Շահառուների թվաքանակը տարեցտարի փոփոխվում է, բայց շուրջ 4500-5000 մասնակցի մասին է խոսքը: Վճարված հարկի շուրջ 55 տոկոսը վերադարձվում է այս 4500-5000 մասնակցին»: Նա ընդգծել է, որ շատերի մոտ կան ՀԴՄ-ների շահագործման, աշխատողի` աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցելու դեպքեր: «Մենք լիահույս ենք, որ եթե վերջնական ընդունվի նախագիծն այդ խախտումների ներառմամբ, ապա նաեւ նրանց վարքագիծը կփոխվի»,- փաստել է զեկուցողը:

Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ հանձնաժողովում մի քանի հայեցակարգային կետերի շուրջ եկել են համաձայնության: Ըստ նրա` այս հնարավորությունից օգտվող ընկերություններին ավելի կարգապահ դարձնելու եւ հարկային խախտումներ թույլ չտալու համար պետք է չափանիշները հստակ լինեն եւ այնպես չլինի, որ ստուգման ենթարկվող բոլոր ընկերություններն ընկնեն այս սահմանափակումների տակ: «Այսինքն` այնպիսի պայմաններ դրված չլինեն, որ տասից մեկը կարողանա օգտվել այս համակարգից: Դրա համար առաջին ընթերցումից հետո իրավախախտումների մասով փոփոխություն ենք արել,  թողել ենք միայն կոպիտ խախտումները: Այս մասով քննարկումները կշարունակվեն»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

Կվերանայվեն որոշ դեպքերում ոչ միտումնավոր կամ անփութության հետեւանք հանդիսացող խախտումները: «Պետք է հստակ լինի` եթե օրենքով սահմանված չափանիշները չեն բավարարվում, ապա դա պետք է վկայի այն մասին, որ այդ ընկերությունը բարեխիղճ տնտեսավարող չէ»,- ասել է Բաբկեն Թունյանը: Նրա գնահատմամբ նախագիծը չպետք է  հետադարձ ուժ ունենա:


09.04.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵԽ քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 9-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքակազմը կարեւոր է Հայա...

09.04.2024
Հասմիկ Հակոբյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
Խորհրդարանում կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության, այլ ոլորտներում գենդերային հավասարության կարեւորության մասին զրուցել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ ապրիլի 9-ին կայացած հանդիպման ժամանակ...

09.04.2024
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը
Օրենսդրական փաթեթն ուղղված է ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղա...

09.04.2024
Խորհրդարանի քննարկմանն են ներկայացվել մի շարք օրինագծեր
Ազգային ժողովն ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասի...

09.04.2024
Վարկային համաձայնագրով նախատեսվող ծրագիրը կֆինանսավորվի 60 մլն 90 հզր եվրոյի չափով
2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր»» վարկային համաձայնագրով Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից մեր երկրին տրամադրել 60 մլն 90 հզր եվրոյի չափով ...

09.04.2024
Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարումն առաջարկվում է եւս դարձնել ծանուցվող գործունեության տեսակ
Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարումն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է եւս դարձնել ծանուցվող գործունեության տեսակ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում իրականացնելով համապատասխան փոփոխություններ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարե...

09.04.2024
Քննարկվել են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունները
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումներն եւ փոփոխություններն առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են ապրիլի 9-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղ...

09.04.2024
Կառավարությունն առաջարկում է խստացնել սպանդանոցային գործունեության կանոնակարգմանն ուղղված վերահսկողությունը
Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր: Սպանդանոցներում վերահսկողության հետեւանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործուն...

09.04.2024
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովն ապրիլի 9-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նիստերի օրակարգը: Որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են կերի անվտանգության, բուսասա...

09.04.2024
Վառ տպավորություններ` ՀՀ ԱԺ նախագահի բարձր հովանու ներքո կայացած համերգից
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բարձր հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված կանանց տոների միամսյակին:   Մշակութային երեկոն իրականացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԱԺ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am