National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.4.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.04.2024
Վառ տպավորություններ` ՀՀ ԱԺ նախագահի բարձր հովանու ներքո կայացած համերգից
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բարձր հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված կանանց տոների միամսյակին: 
  
Մշակութային երեկոն իրականացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:

Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահի տիկին Մարիամ Մարգարյանը, ԱԺ կին պատգամավորներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հանրապետության կրթամշակութային հաստատությունների մանկավարժներ:

Հնչել են հայ եւ օտարազգի հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ: 
  
Հանդիսատեսը համերգասրահից հեռացել է` տանելով իր հետ վառ տպավորություններ: