National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.3.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.03.2024
Հայաստանի մյուս համայնքներում եւս կգործեն շրջիկ առեւտրի վերաբերյալ կարգավորումները
1 / 3

Մենք մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք օրենքներ այս թեմայով  եւ Երեւանում կանոնակարգեցինք շրջիկ առեւտուրը: Դեռեւս այն ժամանակ Ազգային ժողովի  հետ քննարկումներում պայմանավորվեցինք եւ խոստացանք, որ Երեւանի փորձը հաշվի առնելով, որոշակի եզրակացություններ անելուց հետո`  կներկայացնենք նաեւ փոփոխություններ, համաձայն որոնց` այս  կանոնակարգումները կտարածվեն նաեւ Հայաստանի  մյուս համայնքների վրա: Հիմա, փաստորեն, մենք այդ գործընթացն ենք իրականացրել  եւ մեր կողմից առաջարկվող փոփոխություններով կարգավորումները կտարածվեն մյուս բոլոր համայնքների վրա: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենսդրական փաթեթը: Նա հավելել է, որ առայժմ  համայնքների համար կլինի մեկ բացառություն, որը վերաբերում է էլեկտրոնային հատուկ կայքէջի  միջոցով շրջիկ առեւտրի թույլտվություններ տրամադրելուն:

Փոխնախարարի խոսքով շրջիկ առեւտրի ոլորտում Երեւանում ներդրված այս կանոնակարգումները դրական արդյունք են ցույց տվել, ինչից կարող են օգտվել մյուս համայնքները:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ մարտի 19-ի հերթական նիստում եւ ընդունվել առաջին ընթերցմամբ:


19.03.2024
Քննարկվել է ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակին առնչվող համաձայնագրի վավերացմանը վերաբերող հարցը
Խորհրդարանը մարտի 19-ին քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով տարածաշրջանում խ...

19.03.2024
Խորհրդարանը քննարկել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Առաջին ընթերցմամբ քննարկված հաջորդ նախաձեռնությունը բխում է Կառավարության հանձնառությունից՝ բարելավել գործարար միջավայրը, ստեղծել լավ պայմաններ նորարարական կազմակերպությունների զարգացման եւ ներդրումների ներգրավման համար: Ներկայացնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխու...

19.03.2024
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Խորհրդարանը մարտի 19-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օր...

19.03.2024
Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի արտոնյալ վարկ
Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 12 մլն եվրո արժողությամբ արտոնյալ վարկ: Գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով: Վարկ կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արեւային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ ...

19.03.2024
Վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթեւացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթեւացումն է, ինչպես նաեւ՝ ի...

19.03.2024
Առաջարկվում է քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնել կենտրոնացված հաշվեհամարին վճարման միջոցով
ՀՀ իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնվում է ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման եւ ՊԵԿ միասնական հաշվեհամարներին վճարման միջոցով: Որոշ դեպքերում պատճառ...

19.03.2024
Հուշարձանների պահպանության եւ պաշտպանության ինստիտուցիոնալ մակարդակը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխում է նախատեսվում
Oրենքի նախագծի  ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, հուշարձանների պահպանության եւ պաշտպանության ինստիտուցիոնալ մակարդակը բարձրացնելու,  ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահ...

19.03.2024
ԱԺ-ն քննարկել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրը
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)»» վարկային համաձայնագիրը  ստորագրվել է նոյեմբերի 27-ին: Օրենքի նախագիծը մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակ...

19.03.2024
ՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մարտի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է քրեական ենթամշակույթի քար...

19.03.2024
Քննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ հանրային հեռարձակողին առանց լիցենզիայի եւ մրցույթի հանրային մուլտիպլեքսում ունենալու եւս մեկ համապետական ծածկույթով սլոթ: Ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունը` ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսա...

19.03.2024
Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար պետական տուրք կամ վճար չի գանձվում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվ...

19.03.2024
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մարտի 19-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am