National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
20.09.2006
Սփյուռքահայերի խումբը` Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 20-ին սփյուռքահայերի խմբի հետ հանդիպման ժամանակ ծանոթացրեց Հայաստանի անկախության 15 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին,երկրի պետական մարմինների, մասնավորապես օրենսդիր մարմնի գործառույթներին, երկրի տնտեսական ու քաղաքական իրավիճակին, մշակութային անցուդարձերին, կրթական ոլորտում կատարվող բարեփոխումներին, անդրադարձավ հայապահպանման խնդիրներին, սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը եւ պատասխանեց նրանց հ արցերին:

Կարճ ժամանակում հանդիպումը վերածվեց անկեղծ ու անմիջական զրույցի, եւ տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակիցները, գոհունակություն հայտնելով վերջին տարիներին երկրում կատարված դրական տեղաշարժերի վերաբերյալ, մտահոգություն հայտնեցին տնտեսության, կրթության ոլորտում առկա որոշակի թերացումների համար, իրենց մտորումները կիսեցին երկրի զարգացման հեռանկարների, մասնավորապես տուրիզմի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու արդյունավետ հեռանկարի մասին:


20.09.2006
Նիդեռլանդների Թագավորության դեսպանը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Օննո Էլդերենբոսին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կարեւորելով Նիդեռլանդների Թագավորության հետ միջպետական հարաբերությունները`  Աժ...

20.09.2006
ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ եւ  անկախության վերահաստատման գործում ունեցած զգալի ավանդի համար  ՀՀ ԱԺ պատգամավոր Վազգեն Ղուկասի Կարախանյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am