National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
14.09.2006
Ավարտվեց Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի քառօրյա նիստում շարունակեց քննարկել կանոնակարգային փոփոխություններին վերաբերող երկու այլընտրանքային օրինագծերը:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը արտահերթ ելույթում, նախքան օրինագծերին անդրադառնալը, պատգամավորներին հավաստիացրեց, որ երեքշաբթի օրը հայտարարությունները 30 րոպեով չերկարաձգելը ամենեւին հերթագրված պատգամավորներին արտահայտվելու հնարավորությունից զրկելու միտում չուներ, թեեւ դաԱԺ նախագահի` կանոնակարգով նախատեսված իրավունքն է, այլ պայմանավորված էր միայն աշխատանքային դրդապատճառներով:

Անդրադառնալով քննարկվող երկու օրինագծերին` պարոնԹորոսյանը շեշտեց դրանց նպատակադրման կարեւորությունը` առաջնահերթությունը տալով ԱԺ կանոնակարգի` սահմանադրական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումներին, միաժամանակ ընդունելով ԱԺ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու միտումը: Կան առաջարկներ, որոնք թեեւ աշխատանքները բարելավելու նպատակ են հետապնդում, բայցարդյունավետ ճանապարհ չեն մատնանշում: Մասնավորապես դա վերաբերում է բոլոր նախագծերը լիագումար նիստում պարտադիր քննարկելու առաջարկությանը, որը ընդունված կարգ չէ ոչ մի խորհրդարանում: Բայց որ ընդդիմությունը իր առաքելությունը իրականացնելու միջոցներ պետք է ունենա, ոչ ոք չի ժխտում. Լիտվայի խորհրդարանում, օրինակ, ընդդիմության ներկայացրածնախագծերի քննարկման նպատակով որոշակի օրեր են հատկացվում: Պարոն Թորոսյանի գնահատմամբ` այս հարցը քննարկման կարիք ունի: Ինչ վերաբերում է խորհրդարանի աշխատանքները լուսաբանելուն եւ հեռուստատեսային հեռարձակմանը, դրանք մի նպատակ պետք է հետապնդեն` քաղաքացունտեղեկություն տալ խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքի մասին, ուստի մերժելի է գործող կարգը փոխելու ցանկացած առաջարկ , քանի դեռ չկա այլընտրանքային լուծում:Ազգային ժողովի նախագահի համոզմամբ`հարցը հանգամանալից քննարկման կարիք ունի, եւ նպատակահարմար է ստեղծել աշխատանքային խումբ, որը տարբեր առաջարկների հաշվառումով հարցի կարգավորման մեխանիզմներ կմշակի: Օրինագծի քննարկումից անմիջապեսհետո քվեարկություն կազմակերպելը, ըստ պարոն Թորոսյանի, հնարավոր է, բայց պատգամավորին խորհրդարան բերելու լավագույն ճանապարհը չէ. խնդիրը ավելի շատ քաղաքական հանգամանքներով է պայմանավորված: Այս մոտեցումը նախագծերը տապալման կտանի, որը խորհրդարանի խնդիրը չի կարող լինել: Ամեն շաբաթ նիստեր գումարելը նույնպես աշխատանքի որակը բարձրացնելու լավագույն միջոցը չէ, թեեւ ինքը կողմ է եղել երկու շաբաթը մեկ նիստեր գումարելու կարգին: Պարոն Թորոսյանը անընդունելի համարեց նաեւպատգամավորի` ԱԺ տարածք մտնելն արգելելու պատժամիջոցը, նպատակահարմար համարեց ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մինչեւ ԱԺ մշտական 12 հանձնաժողովների ձեւավորումըգալիք խորհրդարանին թողնելը` հնարավորություն տալով ստեղծել ավելի լիարժեք կառույցներ:Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանընախապատվությունը տվեց մեծամասնության ներկայացրած օրինագծին` համոզմունք հայտնելով, որ նախագծերից որն էլ անցնի առաջին ընթերցմամբ, վերջնական նպատակը պետք է լինի համակողմանի մշակված, սահմանադրական նորմերին համապատասխանող ԱԺ կանոնակարգ ունենալը:

Եզրափակիչ ելույթում ՄԱԿ խմբակցության ներկայացրած օրինագծի համահեղինակ Գրիգոր Ղոնջեյանը պնդեց, որ իրենց առաջարկությունները լավն են, իսկ եթե իրենց օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվի, մինչեւ երկրորդ ընթերցում համատեղ ուժերով կգտնեն լավագույն լուծումները:

Մեծամասնության ներկայացրած օրինագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, մինչեւ երկրորդ ընթերցում անդրադառնալ լիագումար նիստեր գումարելու հաճախականությանը, պատգամավորի օգնականին, խորհրդարանական լսումներ կազմակերպելուն, պատգամավորի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն վերաբերող դրույթներինու արդյունավետ լուծումներ գտնել:

ԱԺ պատգամավորները քննարկեցիներկրորդ ընթերցման ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որտեղ,ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ,ներառված է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի առաջարկությունն այն մասին, որ համայնքապետը պաշտոնանկ կարող է արվել միայն ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ:

Պարոն Տերտերյանը ներկայացրեց նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար վարչական տուգանքի բարձրացում է նախատեսում եւ աղբահանության համար սահմանումառանձին նորմեր:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, ընդունելով, որ առկա է հիմնախնդիրը եւ այն կարգավորելու անհրաժեշտություն կա,նշեց, որ հավանություն չի կարող տալ մի նախագծի, որը ներկայացված է առանց լուրջ հիմնավորումների եւ դրանից բխող լուծումներչի առաջարկում:

Ելույթ ունեցող պատգամավորները մտավախություն հայտնեցին, որ աղբահանության նորմերը խախտելու համար պատժամիջոցները հանիրավի կարող են կիրառվել հատկապես ֆիզիկական անձանց նկատմամբ այն դեպքում, երբ դեռեւս լիարժեք սահմանված չեն աղբահանության վայրերն ու դրանց հեռավորությունը:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագիծը եւ նրանից բխող այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանը, ըստ նրա` ի տարբերություն գործող օրենքի, որը չի տարածվում պարենային հումքի վրա եւ վերաբերում է միայն սննդամթերքին առնչվող գործառնություններին, քննարկվող օրինագիծը կանոնակարգում է սննդամթերքի շրջանառության ամբողջ շղթան` դաշտից մինչեւ սպառողին հասնելը, ներառյալ ներկրումը, արտահանումը եւ հասարակական սննդի ոլորտը: Միաժամանակ օրինագիծը նպատակ ունի սննդամթերքի անվտանգության տեսակետից սպառողների համար առողջության երաշխիքներ ապահովել, ինչպես նաեւ այդ ոլորտում զբաղված տնտեսվարող սուբյեկտների համար միջազգային շուկային ինտեգրվելու եւ թողարկվող արտադրատեսակների արտահանման խոչընդոտները հաղթահարելու հնարավորություններ ստեղծել:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում. Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


14.09.2006
Հանրությանը ներկայացվեց «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. կարգավորման ուղիներ» վերնագրով ժողովածուն
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբհանրությանն է ներկայացվում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ տեսակետների եւ նյութերի ժողովածու:  Գիրքն ամփոփում է 2005 թ. ղարաբաղյան խնդրով անցկացված խորհրդարանական լսումները` ներառելով հնչած ելույթներն ու ներկայացված զեկույցները:Ս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am