National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
11.09.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչներին
1 / 9

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի նախագահ Յան Ֆիլիպ Ալբրեխտին, հիմնադրամի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վալտեր Կաուֆմանին եւ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ կարեւորում է Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական համագործակցության զարգացման համատեքստում: Նա ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, ինչպես նաեւ գերմանական տարբեր ինստիտուտների հետ համագործակցությունը:

Հիմնադրամի ներկայացուցիչների խնդրանքով Սարգիս Խանդանյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանագծին եւ Լեռնային Ղարաբաղում: Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, ինչպես նաեւ հարեւան պետություններ Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերություններին:

Պատասխանելով հիմնադրամի ներկայացուցիչների հարցերին՝ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մանրամասներ Հայաստանում ժողովրդավարության նշանակալի առաջընթացի, տնտեսական աճի վերաբերյալ:
 


30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի երկու երկրների միջեւ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը
Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տա...

30.04.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

30.04.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

30.04.2025
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 12.05.2025 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 16.05.2025 - 14:00-16:00:     1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 02.05.2025 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am