National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.09.2023
Նախատեսվում է ստեղծել բազա, որտեղ պահպանվելու են նվիրատվության գործարքների բոլոր տվյալները
1 / 3

Օրակարգային այս հարցի անհրաժեշտությունն առաջացել է՝ կապված նվիրատվության գործարքների շեշտակի աճի հետ: ՀՀ-ում նոտարների եւ Կադաստրի կոմիտեի համար նվիրատվությունների մասով Կենտրոնական բանկին հաշվետվություններ ներկայացնելու նպատակ ունի նախագիծը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արա Մկրտչյանը՝ սեպտեմբերի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա նշել է, որ ներկայում օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում են այն դեպքերը, երբ ՀՀ ԿԲ-ին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ եւ (կամ) պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ պետք է ներկայացվեն հաշվետվություններ: Նշված ցանկում ներառված չեն գույքի նվիրատվության դեպքերը:

Փոխնախարարի տեղեկացմամբ վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: 2020 թվականին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք Երեւանում, 8674 գործարք՝ մարզերում, 2021 թվականին՝ 5882 գործարք Երեւանում, 12.060՝ մարզերում, 2022 թվականին՝ 7334 գործարք Երեւանում, 15.765՝ մարզերում:

Նվիրատվության գործարքների անընդհատ աճը պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել կեղծ եւ շինծու գործարքներ՝ ապօրինի ձեռք բերված գույքն իբրեւ օրինական ճանապարհով օտարելու միջոցով ՀՀ իրավապահ մարմիններից թաքցնելու եւ օրինականացնելու նպատակով: Ու թեեւ օրենքով նոտարների եւ ՀՀ կադաստրի կոմիտեի վրա դրված է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կեղծ եւ շինծու գործարքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականություն, սակայն նման պարտականությունն ամբողջությամբ չի ծածկում ներկա իրավիճակով պայմանավորված եւ նկարագրված բոլոր ռիսկերը: Անհրաժեշտություն է առաջացել, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող լիազոր մարմինը կամ նման գործառույթ կատարողները (նոտարները) սահմանված կարգով լիազոր մարմնին ներկայացվող իրենց հաշվետվություններում պարտադիր ներկայացնեն նաեւ տեղեկություններ՝ նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ՝ հետագայում դրանց մոնիտորինգի արդյունքում ռիսկերի գնահատման, ինչպես նաեւ առանձին դեպքերում փողերի լվացման դեպքերի կանխման կամ բացահայտման նպատակով:

Միեւնույն ժամանակ, օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առկա է դրույթ՝ կանխիկ ձեւով կատարվող գործարքների վերաբերյալ, որը չի համապատասխանում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորումներին, ուստի այն անհրաժեշտ է հանել՝ թողնելով առկա ընդհանուր կարգավորումները:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը զեկուցողից հետաքրքրվել է, թե ներկայացված նախագիծն ինչպես է կանխելու ապօրինի գույքի նվիրատվության դեպքերը:

«Ներկայացված նախագիծը պայքարի միջոցներից միայն մեկն է, սակայն ոչ միակը: Ի՞նչ խնդիր է այն լուծելու: Մենք ունենալու ենք ամբողջական հաշվետվություն՝ կենտրոնացված մեկ վայրում, եւ գործարքների վերաբերյալ բավարար տվյալներ, որպեսզի դրանք անհրաժեշտության դեպքում նույնականացնենք, իրենց ամբողջության մեջ համապատասխան վերլուծության ենթարկենք, բացահայտնենք հնարավոր ռիսկերը եւ միջոցառումներ ձեռնարկենք այդ ռիսկերը կառավարելու համար: Առանձին դեպքերում, երբ կունենանք ահազանգեր կոնկրետ  գործարքների վերաբերյալ՝ որեւէ ապօրինության հետ կապված, ապա արդեն,  հաշվետվություններում ունենալով գործարքի վերաբերյալ անհատական տվյալներ, կարող ենք այն վերլուծության ենթարկել եւ ներկայացնել իրավապահ մարմիններին: Նրանք իրենց գործիքակազմով, օպերատիվ հետախուզական գործունեությամբ եւ նախաքննության եղանակով արդեն կիրականացնեն իրենց պարտականությունները եւ կբացահայտեն ապօրինության ցանկացած դեպք»,- ասել է փոխնախարարը:

«Այսինքն՝ ստեղծվում է բազա, որտեղ պահպանվելու են նվիրատվության բոլոր տվյալները»,- հավելել է Արա Մկրտչյանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:
 


19.04.2024
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքնե...

19.04.2024
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Արուսյակ Ջուլհակյանը ելույթ   է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...

19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am