National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.09.2023
Առաջարկվող փոփոխություններով փաստացի կապահովվեն լիազորող նորմեր «Երեխայի իրավունքների մասին» օրենքում
1 / 2

ՀՀ-ում երեխայի իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, Ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին»  օրենքով, ինչպես նաեւ միջազգայնորեն վավերացված մի շարք կոնվենցիաներով եւ պայմանագրերով. այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում:

Խորհրդարանը քննարկել է Կառավարության հեղինակած ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փաստացի կապահովվեն լիազորող նորմեր համալիր ծրագրերի իրականացման համար: Ըստ Տաթեւիկ Ստեփանյանի՝ Երեխայի իրավունքների մասին գործող համալիր ծրագիրն ավարտվում է, վերլուծել են նախորդիվ գործող բոլոր ռազմավարությունները: «Շուտով ԱԺ քննարկմանը կներկայացվի Ընտանեկան օրենսգիրքը եւ քննարկվող օրենքի նախագիծը՝ հիմնովին փոփոխված. այն վերանվանվելու է «Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգ»: Այս համատեքստում ունենալու ենք համալիր ծրագրեր սահմանելու շատ կարեւոր հանձնառություն, որտեղ արտացոլված կլինեն իրավունքներին վերաբերելի բոլոր հնարավոր գործողությունները»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը՝ հավելելով. «Քննարկվող նախագծով ուժը կորցրած կճանաչվի տարեկան ծրագրերին վերաբերելի հոդվածը, եւ կսահմանվի համալիր ծրագիր, որպեսզի կարողանանք երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարական ուղղությունները, նպատակները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վերլուծությունը, նախնական թիրախները, վերջնական ելակետային տվյալներն ամբողջացնել մեկ փաստաթղթում»:

Հարակից զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Երեխաների իրավունքների պաշտպանության՝ 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն բյուջետային միջոցառումներ, ինչը չի արտացոլում ոլորտում իրականացվող ոչ բյուջետային, սակայն կարեւոր միջոցառումները, որոնց մի մասը ներառված է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրում եւ ծրագրի իրականացման միջոցառումներում: Ռուստամ Բաքոյանը կարեւորել եւ ողջունել է Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը համակարգող մեկ ընդհանուր եւ համալիր ծրագրի մշակումը: Ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:


19.04.2024
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Արուսյակ Ջուլհակյանը ելույթ   է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...

19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am