National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
22.06.2023
Արսեն Թորոսյանը եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենն այցելել են Սյունիքի մարզ
1 / 6

Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 22-ին այցելել է ՀՀ Սյունիքի մարզ: Պատգամավորներին դեպի Հայաստանի հարավ ուղեկցել է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Գորիսում հյուրերին ընդունել է Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը եւ ներկայացրել անվտանգային իրավիճակը մարզում: Բերտ-Յան Ռուիսենը նշել է, որ հայ ժողովուրդը վայելում է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը եւ ինքը Հայաստանում է` ցույց տալու իրենց աջակցությունը Հայաստանին եւ, մասնավորապես, սյունեցիներին` գիտակցելով, թե որքան բարդ իրավիճակում են գտնվում վերջիններս:

Կողմերը կարեւորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը Սյունիքի մարզում:

Հաջորդիվ հայ եւ նիդերլանդացի պատգամավորները հանդիպել են արցախցի երիտասարդ բժիշկների հետ, որոնք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չեն կարողանում վերադառնալ Արցախ եւ կատարել իրենց առաքելությունը` բժշկական ծառայություններ մատուցել Արցախի ժողովրդին: Նրանք ներկայացրել են շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրները:

Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ առկա իրավիճակից ելքը Ադրբեջանի վրա հասցեական ճնշումն ու կոնկրետ պատժամիջոցների կիրառումն է: Արձանագրվել է, որ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտություն կա` կանխելու վերահաս հումանիտար աղետը:

Օրենսդիրները եղել են նաեւ Լաչինի միջանցքի սկզբնամասում, քննարկել պաշտպանական տարբեր մեխանիզմների ներդրման հարցը` տեւական խաղաղության հասնելու նպատակով:


22.06.2023
Երկարաձգվել է ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի մանդատը` որպես ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող
ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման hարցերի հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել եւս մեկ տարով երկարաձգել ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանի մանդատը` որպես ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկու...

22.06.2023
Տեղի կունենա աշխատանքային քննարկում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ (Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության շրջանակում) հունիսի 23-ին` ժամը 14:00-ին, ԱԺ 334 դահլիճում կանցկացնի «Մարդու իրա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am