National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
20.06.2023
Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, հայկական զինված ուժերի շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ. ՀՀ վարչապետ
1 / 3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հունիսի 20-ին տեղի է ունեցել  2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստը:  Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախորդ օրն իրենց տարածած հայտարարության համաձայն` չեն մասնակցելու նիստի աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հանդիպմանը երկար է սպասել եւ փաստել է, որ ասելիքի մի զգալի հատված տարբեր առիթներով հրապարակել է, բայց սա իր ունեցած լավագույն հնարավորությունն է համապարփակ կերպով խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի պատմության, 2020թվականի 44-օրյա պատերազմի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հետ կապված հանգամանքների մասին` ելույթի եւ հարցուպատասխանի միջոցով: «Իմ ամբողջ տեղեկատվությունը պատրաստ եմ կիսել եւ դա կանեմ ելույթ եւ հարցուպատասխանի միջոցով»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա կարեւոր է համարել այս քննությունը հրապարակային անցկացնելու որոշումը: Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ` հանրային լավագույն շահը ենթադրում է մեր պատմության ամենածանր էջերից մեկի` 44-օրյա պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հանրային շարունակական հաղորդակցություն, որովհետեւ, ըստ նրա, լիարժեք հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ողջ ընթացքում, հանրությունն ավելի պարզ կպատկերացնի ներկայի եւ ապագայի մարտահրավերները եւ Կառավարության գործողությունների համարժեքությունը` այդ մարտահրավերները կառավարելու առումով:

«2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգնեցնելու մասին ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ ուզում է պատասխանել հարցին, թե ինչու է փաստաթուղթը ստորագրել եւ պատերազմը կանգ է առել հենց նոյեմբերի 9-ին: Ըստ նրա` այդտեղ շրջադարձային դեր է խաղացել Շուշիի անկման գործընթացը: Վարչապետի հավաստմամբ` էականն այստեղ ոչ միայն Շուշիի խորհրդանշական արժեքն է, այլ նաեւ` ռազմավարական: Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, հայկական զինված ուժերի շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ:

Նշվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու 5-րդ փորձն էր: Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով շնորհավորելու համար Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ նախագահն այդ խոսակցության ժամանակ կարեւորել է Փաշինյանի հայտարարությունը` կոմպրոմիսների գնալու պատրաստակամության մասին:  Վլադիմիր Պուտինն ասել է, որ ցանկանում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարեցմանը հասնելու համար:

«Ես ասացի, որ համաձայն եմ` մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը: Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խոսակցություններ, թե որոնք են այն կոմպրոմիսները, որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար: Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, եւ նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն` համաձայն չէ հրադադար հաստատել»,-նշել է ՀՀ վարչապետը:

Հաջորդ օրը ՌԴ նախագահը Փաշինյանին տեղեկացրել է, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, եւ հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչեւ Խոդա Աֆարինի ջրամբար` այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ նրանք կարողանան այնտեղից ոռոգման նպատակով ջուր վերցնեն: Բացի դա` Ադրբեջանի ղեկավարությունը ակնկալել  է հետ ստանալ Արցախում սպանության եւ մարդու առեւանգման համար իրենց պատիժը կրող Գուլիեւին ու Ասքյարովին` հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնելու տարբերակը:

Վարչապետը նշել է, որ  այդ ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար էր հայտարարվում, այլ ընդամենը` հումանիտար հրադադար` զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար, դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման, պարտավորություն չպետք է լիներ: Նիկոլ Փաշինյանն  ասել է, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էին` հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների: «Եվ հետո` նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի` արձանագրելով, որ Խոդա Աֆարինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն` կարծում եմ, որ ԼՂ-ն կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն, Ասքերովի եւ Գուլիեւի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ իր հերթին քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել հայկական կողմին, Ֆիզուլին առանց մարտի հանձնելու եւ Արաքսի ափով հանձնելու պայմանն ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադար հաստատելու առաջարկը լիարժեք ընդունելի է»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով հետագա օրերին ինքը մի քանի անգամ հեռախոսային խոսակցություններ է ունեցել ՌԴ նախագահի հետ, որի հիմնական թեման եղել է` ինչպես հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանն ու պահպանմանը:

«Մեր ներքին քննարկումներում իրադրությունը վերլուծելիս`  իմ եզրակացությունը եղել է հետեւյալը` մինչեւ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը չկասեցվի, նա չի համաձայնվելու հրադադարի: Սա ռազմական գործողությունները դադարեցնելու, ըստ էության, հավասարակշռված սցենարն էր: Եվ հասկանում էի, որ, եթե նման սցենար հնարավոր չի լինում կիրառել, իսկ պատերազմի թատերաբեմում իրադրությունն այս առումով լավատեսություն չէր ներշնչում, ապա միակ հնարավոր տարբերակը մնում է ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը: Այլ տարբերակներն իրատեսական չէին թվում, որովհետեւ հրադադարի մասին բավականին հավասարակշռված հայտարարությունից անցնում էին օրեր, բայց հրադադար հաստատել չէր հաջողվում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլիներ խուսափել 44-օրյա պատերազմից, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծվեր Ղարաբաղի հարցը: Նրա կարծիքով Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը եւ նրա բովանդակությունն ուղիղ կապի մեջ են եղել Հայաստանի ներքաղաքական իրադրության եւ իրադարձությունների հետ, ինչն ամենաբացասական դերն է խաղացել կարգավորման գործընթացի վրա:  Հայաստանի ներքաղաքական կյանքում 1994 թվականի մայիսի 12-ի հաղթական զինադադարից հետո դրական իրադարձությունների մեծ դեֆիցիտ է եղել, հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հանգամանալի ներկայացրել եւ անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կանգնեցնելու պայմաններին, բանակցությունների ողջ ընթացքին եւ բազմաթիվ այլ հարցերի ու խնդիրների:  Ամփոփելով իր խոսքը` վարչապետը նշել է, որ  ԼՂ հարցում եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում Կառավարությունն այսօր իրականացնում է քաղաքականություն` հիմնված է ԼՂ հարցի բանակցային ողջ գործընթացի վերլուծության եւ դրա արդյունքում ձեռք բերված իմացության ու գիտելիքի վրա:

 Քննիչ հանձնաժողովում ներկայացված զեկույցը կներառվի հանձնաժողովի վերջնական զեկույցի փաթեթի մեջ:

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը կշարունակվի հունիսի 27-ին, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կպատասխանի պատգամավորների հարցերին:


20.06.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ այս այցը հնարավորություն կտա տեղում ծանոթանալու իրավիճակին: Ն...

20.06.2023
Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները
 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ին «Հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին պատգամավորներ, Կառավարության պատասխանատուներ, «Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության»  ՀԿ անդամ ընկերությունների ն...

20.06.2023
Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին:   Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանը:...

20.06.2023
Եվրոպական խորհրդարանի պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի եւ Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները: Հյուրերը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկ...

20.06.2023
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am