National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
15.06.2023
«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում արտահերթ ելույթներ են ունեցել Կառավարության անդամներն ու մարզպետները
1 / 4

Կառավարության անունից ելույթ ունենալով` ՀՀ էկոնոմիկայի  նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է մի շարք փաստեր` նշելով, որ 2000 թվականին Հայաստանից արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ  կազմել է 29,4 տոկոս, ներմուծումը` 46,6 տոկոս: 2007 թվականի արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ կրկնակի ընկել է` կազմելով 15,5 տոկոս, իսկ ներմուծումը մնացել է գրեթե նույնը` 43 տոկոս, առեւտրային դեֆիցիտը մոտավորապես 30 տոկոս է կազմել ՀՆԱ-ի նկատմամբ:

«Այսինքն` սարսափելի մեծ ճեղք ենք ունեցել արտահանման եւ ներմուծումների նկատմամբ»,- ասել է նախարարը:

Վահան Քերոբյանն ընդգծել է, որ 2022 թվականն ավարտվել է պատմական ռեկորդով: 48,3 տոկոս կազմել է արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ` այն դեպքում, երբ ներմուծումը կազմել է 51,3 տոկոս: Նախարարի խոսքով սա նշանակում է, որ առեւտրային ճեղքը պատմական նվազագույն մակարդակում է գտնվել այդ տարում:

Անդրադառնալով ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին` Վահան Քերոբյանը հայտնել է, որ արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը հատել է այն թիրախը, որը Կառավարությունը դրել էր 2026 թվականի համար եւ կազմել է 62,6 տոկոս: «Սա, մեր կարծիքով, հրաշալի արդյունք է: Ընդ որում, ներմուծման թիվը կազմել է 64,2 տոկոս, ինչը նշանակում է, որ արտաքին առեւտրային սալդոն բացասական է ընդամենը ՀՆԱ-ի 1,6 տոկոսի չափով: Այսպիսի թիվ մեր տնտեսության մեջ երբեւիցե չի եղել»,- շեշտել է նախարարը` ներկայացնելով նաեւ ոլորտային ցուցանիշներ: Նշվել է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին հատել է 1 մլրդ դոլարի սահմանաչափը:

Արտահերթ ելույթում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է 2022 թվականին պետական ֆինանսավորմամբ մարզում իրականացված ծրագրերը:

Զեկուցողի խոսքով հատկացումները հիմնականում ուղղված են եղել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծմանը, հանրակրթության ֆինանսավորմանը, համայնքային դոտացիաների տրամադրմանը:

«2022 թվականին Սյունիքի մարզում իրականացվել է 28 ծրագիր»,- տեղեկացրել է մարզպետը եւ հավելել, որ 2023 թվականին նախատեսվել է 6,6 մլրդ դրամի, իսկ 2024 թվականին շուրջ 11 մլրդ դրամի աշխատանք:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը` Ռոբերտ Ղուկասյանը փաստել է, որ խմբի կողմից մարզում իրականացվել են շուրջ 1,78 մլրդ դրամի ծրագրեր. սահմանամերձ բնակավայրերին տրամադրվել է շուրջ 400 փոքր գյուղտեխնիկա:

Մարզպետը բարձրաձայնել է Շուռնուխ գյուղում կառուցվող 13 բնակարանների մասին` նշելով. «Շուտով այդ ծրագիրը կավարտվի, եւ Շուռնուխի բնակիչները կվերադառնան իրենց նոր տները»:
Ընդգծվել է, որ կրթության ոլորտում ներդրումները եղել են աննախադեպ:

Ռոբերտ Ղուկասյանը խոսել է նաեւ Լաչինի միջանցքի փակման հետեւանքով մարդկանց կեցության, սննդի եւ այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

«Իրականացված աշխատանքների արդյունքում 2022 թվականին ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է շուրջ 5,5 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլար ցուցանիշը»,- ընդգծել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նրա խոսքով 2022 թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին պետական բյուջեից հատկացվել է 16,4 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 15 մլրդ դրամ:

«2022 թվականին` որպես զարգացման նոր թիրախ եւ նոր նախաձեռնություն, պետական բյուջեից հատկացված միջոցներն ուղղվել են նաեւ Հայաստանի առաջին հեռահար դիտարկման արբանյակի արձակմանը եւ տիեզերալուսանկարների ձեռքբերմանը»,- նշել է նախարարը:

Ըստ զեկուցողի` ոլորտի զարգացման համար պետբյուջեից հատկացումներն ուղղվել են կադրերի թիրախավորված վերաորակավորմանը, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը եւ առաջխաղացմանը, ինչպես նաեւ տեղական ընկերություններին աջակցության տրամադրմանը, նոր ընկերությունների ստեղծման խթանմանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները` ըստ ծրագրերի եւ միջոցառումների:

Նախարարության փաստացի ծախսը նախորդ տարի կազմել է 613,6 մլրդ դրամ, որի շրջանակում 16 ծրագրով իրականացվել է 123 միջոցառում: Կատարողականը կազմել է 98,9 տոկոս:

«2022 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտում մենք ընդլայնել ենք համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ եւ դրամաշնորհային գործիքի միջոցով հկ-ներին տրամադրվել է շուրջ 730 մլն դրամ»,- տեղեկացրել է նախարարը:

Նարեկ Մկրտչյանը նաեւ անդրադարձել է 2022 թվականին ժողովրդագրության բնագավառում իրականացված միջոցառումներին: 
 


15.06.2023
Հակոբ Արշակյանն ընդունել է հյուրանոցային եւ ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 15-ին ընդունել է Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր եւ նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին:   Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրեր...

15.06.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունիսի 16-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պա...

15.06.2023
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 15-ի ԱԺ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մաս...

15.06.2023
Իգական սեռի ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան պարտադիր զինվորական ծառայության անցնել
Ներդրվում է իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Ներկայացված դիմումի համաձայն սահմանվում են իգական սեռի ՀՀ քաղաքացիների զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերութ...

15.06.2023
Շարունակվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը
Հունիսի 15-ին խորհրդարանը շարունակել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը: Այդ պաշտոնում ընտրվելու համար «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն առաջադրել էին Անահիտ Սարգսյանին` որպես համաձայնեցված թեկնածու: Հարցի առնչությամբ իրենց դիրքորոշումներն են ...

15.06.2023
Ազգային ժողովը հաստատել է 2022 թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Խորհրդարանը հունիսի 15-ի նիստում պատգամավորների` կողմ 65, դեմ` 11 ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:   ...

15.06.2023
ՀՀ վարչապետի ելույթը 2022 թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում
2022 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթով հունիսի 15-ին հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի ղեկավարն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, տվել պարզաբանումներ: Վարչապետը բարձրաձայնել է Հայաստանի ժողովրդավարական իրավիճակի վերաբերյալ միջազգայ...

15.06.2023
«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի կապակցությամբ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, թեեւ ըստ ելույթ ունեցած որոշ գործընկերների` 2022 թվականի բյուջեի կատարողականը հուսադրող է, այնուամենայնիվ այդ տարին անվտանգության առումով եղել է անհաջողությունների տարի: Խմբակցության ղեկավարը կարեւոր է համարել, որ առաջին հերթին  անվտան...

15.06.2023
2022 թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորները
Բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում պատգամավորները ելույթներ են ունեցել, որոնց մի մասը եղել է քաղաքական բնույթի: Խորհրդարանականներն իրենց խոսքում անդրադարձ են կատարել ՀՀ սահմաններին, դրանց անվտանգությանը, բանակին, կրթությանը, Արցախի անկախության ճանաչման հնարավորություններին եւ այլ թեմաների: «Քա...

15.06.2023
Հարակից զեկուցողները ներկայացրել են 2022 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունները
Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշների արժանահավատության վերաբերյալ կարծիքը ձեւավորել է իր գործունեության ծրագրի առաջին մասում նախատեսված ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների միջոցով: Հաշվեքննությունների ընթացիկ արդյունք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am