National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
13.06.2023
Կառավարությունն առաջարկում է հայեցակարգային փոփոխություններ իրականացնել համայնքային ոստիկանության բնագավառում. Արփինե Սարգսյան
1 / 2

«Ոստիկանության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է հունիսի 13-ին ԱԺ նիստում:

Հիմնական զեկուցող ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով նախագծով առաջարկվում է համայնքային ոստիկանության շրջանակում իրականացնել փոփոխություններ, որոնք կօժանդակեն այս ծառայությունն ավելի արդյունավետ իրականացնելուն:

Նախարարի տեղակալը նշել է, որ ոստիկանության բարեփոխություններով նախատեսվում է ունենալ չորս հենասյունային ուղղություններ` քրեական ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան եւ համայնքային ոստիկանությունը:

Կառավարությունն առաջարկում է հայեցակարգային փոփոխություններ իրականացնել համայնքային ոստիկանության բնագավառում, որպիսի այն առաջնային օղակը, որը տեղեկացված է համայնքներում իրականացվող միջոցառումներին կամ իրավիճակներին, կարողանա արդյունավետ արձագանքել եւ ապահովել փոխգործակցություն ոստիկանության մյուս ուղղությունների հետ:

Արփինե Սարգսյանի տեղեկացրել է, որ տարածքներում համայնքային ոստիկանությունը կլինի ավելի համապարփակ` կզբաղվի նաեւ անչափահասների եւ ընտանեկան բռնության դեպքերի հարցերով: Նրա խոսքով առաջարկվում է նաեւ, որ համայնքային ոստիկաններն իրականացնեն ոչ մեծ եւ միջին ծանրության օպերատիվ հետախուզական աշխատանք:

Անդրադառնալով փոփոխություններին` փոխնախարարը կարեւորել է բռնության ենթարկված երեխաների պաշտպանությանը միտված օրենսդրական կառուցակարգեր նախատեսելը: Օրենսդրական փաթեթում ընդգրկված է նաեւ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում նախատեսող նախագիծը, որով առաջարկվում է Կառավարության կողմից սահմանել բռնության ենթարկված երեխայի պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, տրամադրվող աջակցության ձեւերը եւ տրամադրման կարգը:

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում նաեւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում: «Սրանք այն փոքր օրենսդրական նախադրյալներն են, որոնք կօժանդակեն հետագայում ենթաօրենսդրական դաշտում ավելի ընդգրկուն անդրադառնալ համայնքային ոստիկանության աշխատանքին եւ ապահովվել ամբողջ ֆունկցիոնալ բազայի տրամադրումը համայնքային ոստիկանությանը»,- նշել է Արփինե Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ բացի օրենսդրական փոփոխություններից կիրականացվեն վերապատրաստումներ ամբողջ անձնակազմի համար:

Փոխնախարարը կարեւորել է հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկները եւ ասել, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում դրանք կքննարկվեն:

Հարակից զեկուցող ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ համայնքային ոստիկանության համակարգը Հայաստանում ներդրվել է 2012 թվականին, սակայն պատշաճ չի գործարկվել օրենսդրական բացերի պատճառով: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը ներկայացրել է առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում:

«Պետք է ստեղծել այնպիսի օրենսդրական հիմքեր, որ համայնքային ոստիկանությունը լիարժեք կիրարկվի մեր երկրում»,- ասել է պատգամավորը:

Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:
 


13.06.2023
Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը` տարածքային նկրտումներ ունենալով Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Հերիքնազ Տիգրանյան
Հունիսի 13-16-ը Մարաքեշում ընթացող Միջխորհրդարանական միության` միջդավանանքային երկխոսությանը նվիրված համաժողովին ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը: «Հարգելի' գործընկերներ, Նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն ...

13.06.2023
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց թերի ներկայացվածության խնդրի լուծմանը
Հունիսի 13-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը, ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Գա...

13.06.2023
Մեր երկրում ՀՀ օրենսդրությունը ԵՄ-ին մոտարկելու համապատասխանությունը ստուգող մեխանիզմներ կներդրվեն. Արդարադատության նախարարի տեղակալ
2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ԵՄ միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը` ՍԵՊԱ-ն, որով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության օրենսդրությանը: Մոտարկման գործընթացը ենթադրում է ԵՄ համաձայնագրով` նշված օրենսդրությանը հա...

13.06.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր
Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267...

13.06.2023
Հավերժությանը փոխանցել դարաշրջանի գեղեցկությունը. «Էմալե հավերժություն» խորագրով ցուցահանդես խորհրդարանում
Լեոնարդո դա Վինչին մի առիթով իր նոթատետրում գրառում է արել. «Կտավը կարող է շատ երկար ապրել, բրոնզը` հարատեւ է, իսկ էմալը` հավերժ»: Հինգ տարի առաջ երկար չարչարանքից, տանջանքից, պայթած էմալներից, այրված մատներից հետո, երբ ավարտեցի իմ առաջին գործը, հասկացա, թե ինչ նկատի ուներ դա Վինչին. ես մատներով հպվ...

13.06.2023
Նախատեսվում է առգրավել եւ ոչնչացնել ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքը
««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքնում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը քննարկվել է հունիսի 13-ի ԱԺ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մաչմինների աշխատանքների համա...

13.06.2023
Նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանը կվերապահվեն վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխության նպատակն է բարեփոխել ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: «Ներկայումս ...

13.06.2023
Օրենսդրական կարգավորումներ վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպման ոլորտում
Գործադիրն առաջարկում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը, ապահովել «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը, ինչպես նաեւ կատարել ՀՀ-ԵՄ Համապարփ...

13.06.2023
Միջազգային համաձայնագրով կստեղծվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն. Էկոնոմիկայի նախարար
Հունիսի 13-ի հերթական նիստում Ազգային ժողովը քննարկել է ««Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ 2022 թվականի հոկտեմբերին Երեւանում ստորագրված համաձայնագիրը մշակվել է ...

13.06.2023
Նախատեսվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը
Նախագծերի նպատակն ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ԱԺ հունիսի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ...

13.06.2023
Խորհրդարանը քննարկել է քրեական ոստիկանությանն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերի համալրմանն առնչվող օրենսդրական առաջարկը
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում: Ոստիկանության համակարգում կլուծարվեն մարզային վարչությունները եւ Երեւանի քաղաքային վարչությունը, կլինի կենտրոնաձիգ կառավարում՝ համապատասխան տարածքային ստորաբաժանումներով: Կենտրոնական ապարատում կստեղծ...

13.06.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ ՍՊԸ-ներին իրավունք է տրվում եռամսյակը մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ
Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է 40 հազար ՍՊԸ, որոնք գործող օրենքի համաձայն տարին մեկ անգամ են իրենց շահույթը կիսում ընկերության մասնակիցների միջեւ: Իսկ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է եռամսյակը մեկ անգամ իրականացնել շահույթի բաշխում:...

13.06.2023
Նախաձեռնությամբ առաջարկվում է հուշարձանների պահպանության եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքում կրկնապատկել տուգանքի չափերը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուղղված է Հայաստանում բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, օգտագործման եւ պաշտպանության նկատմամբ հանրային եւ վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն:...

13.06.2023
Վերահսկողությունը ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների նկատմամբ էապես ուժեղանալու է. Վահան Քերոբյան
Դեռեւս երկու տարի առաջ սկսվել է գործընթաց, որպեսզի կարողանանք էապես լավացնել ՀՀ ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների որակը: 2022 թվականի նոյեմբերի 28-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունված հրամանի նպատակն է, որ մենք ներմուծման ժամանակ ստուգենք ներկրվող նյութի այ...

13.06.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է բարեփոխել նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրությունը
Ազգային ժողովը հունիսի 13-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերը: ԱԺ որոշմամբ որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am