National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
05.06.2023
2022 թ. շարունակել են առաջնային մնալ ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման խնդիրները. ԱԳ նախարար
1 / 17

Արտաքին գործերի նախարարությունը 2022 թվականին իրականացրել է 4 ծրագիր եւ 15 միջոցառում: Ծրագրերը վերաբերել են միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը: Այս մասին բարձրաձայնել  է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով Արտաքին գործերի նախարարության մասով 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նախարարը նշել է, որ տարեկան ճշտված պլանով նախատեսված է եղել 18 մլրդ 468 մլն դրամ, սակայն իրականացվել է 17,7 մլրդ դրամի ծախս, որը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմում է 96,1 տոկոս:

«2021 թվականի համեմատ գերատեսչությունն իր գործունեությունն իրականացնելու համար ծախսել է 652 մլն դրամով ավելի»,- ընդգծել է Վահե Հովհաննիսյանը:

Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը տեղի է ունեցել հունիսի 5-ին: Այն վարել են հանձնաժողովների նախագահներ Սարգիս Խանդանյանը եւ Գեւորգ Պապոյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է արդյունքային ցուցանիշներն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Նախարարի խոսքով հաշվետու տարում շարունակել են առաջնային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, հարեւան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման խնդիրները: Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բոլոր ուղղություններով:

Արարատ Միրզոյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ նկատմամբ ագրեսիայի, նաեւ Լաչինի միջանցքի ապօրինի փակման կապակցությամբ, այդ թվում` նաեւ ՀՀ ԱԳՆ ջանքերով հնչել են բազմաթիվ հայտարարություններ մի շարք հարթակներում:

Հայաստանը պահպանել եւ շարունակել է ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, նաեւ` երկկողմ ձեւաչափով: Հաշվետու տարվա դեկտեմբերի դրությամբ ՀՀ ունեցել է հաստատված դիվանագիտական հարաբերություններ 178 երկրի հետ, 2022 թվականին Հայաստանում հիմնվել է երկու նոր ներկայացուցչություն` Իսպանիայի Թագավորության եւ Դոմինիկյան Հանրապետության դեսպանությունների գրասենյակները, նաեւ` Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները համատեղության կարգով հավատարմագրված են 90 երկրում: Իրավապայմանագրային դաշտի ընդլայնման առումով 2022 թվականին ՀՀ կողմից ստորագրվել է 83 միջազգային պայմանագիր, վավերացվել կամ հաստատվել է 65 պայմանագիր:

Շարունակվել են ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները:

Մեր երկիրն անդամավճար է փոխանցում 106 միջազգային կազմակերպությունների եւ ծրագրերի: 2022 թվականին փաստացի փոխանցում կատարվել է 90 կազմակերպության, մնացած 16-ը հայտեր չեն ներկայացրել:

Իրականացվել են լայնածավալ աշխատանքներ դեսպանությունների ծառայողական շենքների հիմնանորոգման, ավտոմեքենաների ձեռքբերման ուղղությամբ:

Կապիտալ վերանորոգման նպատակով բյուջետային միջոցներից գումարներ են փոխանցվել Մինսկում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Վիեննայում, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունների շենքերի վերանորոգման համար` շուրջ 440 հազար ԱՄՆ դոլարի չափով:

Հանրապետության նախագահի 7, վարչապետի 23, արտգործնախարարի 27 աշխատանքային ու պաշտոնական այցեր են կատարվել:

Հայաստան են այցելել օտարերկրյա պետության 7 նախագահ, կառավարության 6, արտաքին գերատեսչության 7 ղեկավարներ: Միջազգային կազմակերպության ղեկավարի 9 աշխատանքային այց է եղել:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց է ուղղել ԱԳ նախարարին. «Դուք Արցախի ժողովրդից, Արցախի Հանրապետության իշխանություններից լիազորվե՞լ եք իրենց անունից բանակցել իրենց ապագա կարգավիճակի վերաբերյալ»:

«Մենք չենք էլ փորձում այդպիսի բան անել: Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում հետեւյալն է` մենք համարում ենք, որ այդ կարգավորումն իրատեսական, ամբողջական, երկարատեւ ու կայուն չի կարող լինել, եթե դրա շրջանակում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդը եւ պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են եւ կարեւոր են ԼՂ ժողովրդի ու նրանց ապագայի համար»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը` ի պատասխան Արթուր Խաչատրյանի հարցին:

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է սահմանազատման եւ սահմանագծման, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացներով եւ մտահոգություն հայտնել առ այն` Ադրբեջանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ չի հայտնել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քկմ տարածքը:

«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քկմ տարածքով, բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ամփոփվել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարությամբ, որտեղ դա նշվել է, որ երկրները ճանաչել են միմյանց այդ թվերով. Ադրբեջանը ճանաչում է Հայաստանը 29,8 քկմ-ով: Դրանից հետո Ադրբեջանի կողմից հրապարակային կամ ոչ հրապարակային հերքում չի արվել»,- արձագանքելով հարցին` նշել է ԱԳ նախարարը:

«Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա պետք է կատարվեն սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները»,- հետաքրքրվել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց կա պարտավորություն եւ հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնելու Ալմաթիի հռչակագրին համահունչ»,- ասել է նախարարը:

Գուրգեն Արսենյանի հարցը վերաբերել է ԱԳՆ գործիքակազմի հզորացմանը, տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ավելացմանը: Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ ծրագրերի ավելացման ուղղությամբ աշխատանք է տարվում ե'ւ Ֆինանսների նախարարության, ե'ւ Կառավարության գործընկերների հետ, բայց կան կոնկրետ միջոցներ, որոնք պետք է բաշխվեն կոնկրետ ուղղություններով: Նախարարը նաեւ հավաստիացրել է, որ նոր կադրերի ներգրավման, դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու ուղղությամբ, գույքային եւ այլ հարցերով փորձ է արվում ընդլայնել աշխարհագրությունը:
 


05.06.2023
2022 թ. ԵԱՏՄ շրջանակում իրականացված աշխատանքներն են ներկայացրել Ֆինանսների, Արտաքին գործերի նախարարներն ու Էկոնոմիկայի փոխնախարարը
Ներկայում աշխատանքներ են ընթանում «Եվրասիական զարգացման հիմնադրամի» հետ՝ բյուջետային աջակցության վարկ ստանալու հետ կապված, որը կամփոփվի 2023 կամ 2024 թվականին՝ պայմանավորված բարեփոխումների իրականացման արագությունից, ինչպես նաեւ դեֆիցիտի ֆինանսավորման անհրաժեշտությունից: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսներ...

05.06.2023
ՀՀ-ն Ադրբեջանից որեւէ տարածքային պահանջ չունի, ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ ՀՀ-ից տարածքային պահանջ չունի. Արարատ Միրզոյան
ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է 8 մլրդ 875 մլն դրամի չափով դրամաշնորհ, որից նպատակային է եղել 2 մլրդ 980 մլն դրամը, ոչ նպատակային՝ 5 մլրդ 895 մլն դրամը: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիս...

05.06.2023
Հայ եւ արգենտինացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը
Հայ եւ արգենտինացի օրենսդիրները, հանդիսանալով համապատասխան բարեկամական խմբերի անդամներ, արգենտինացի օրենսդիրների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած առաջին այցի շրջանակում Երեւանում կայացած հանդիպումների արդյունքում ցանկություն են արտահայտում խթանել օրենսդրական, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտությ...

05.06.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2023
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամկետացանկ
ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը՝ կից հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am