National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.05.2023
«Դիմոքրասի Ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը
1 / 6

Ցանկացած ծրագիր իրականացնելիս կարեւոր է կարիքի ճիշտ գնահատումը, ինչպես նաեւ սերտ համագործակցությունը գործադիր իշխանության եւ օրենսդիր մարմնի հետ: Այն խնդիրները, որոնք գործնականում վեր կհանվեն, հնարավոր է նաեւ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն առաջ բերեն, ինչը նշանակում է, որ օրենսդիր մարմինը պետք է տեղյակ լինի նաեւ ծրագրի ընթացքից ու առաջացած խնդիրներից, որպեսզի կարողանա կա՛մ օրենսդրական փոփոխություններով, կա՛մ Կառավարության քաղաքականությունների միջոցով բարելավել առկա իրավիճակը. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝ «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության անդամների հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 29-ին, որին մասնակցել է նաեւ հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը:

«Դիմոքրասի Ինտերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ֆինանսավորվող «Պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը, որի  նպատակն է բարելավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կյանքը՝ օրենսդրական կարգավորման դաշտի փոփոխությունների, բարելավված ծառայությունների ու պետական եւ ոչ պետական դերակատարների միջեւ համագործակցության ակտիվացման միջոցով: «Ծրագրի նպատակն է օգնել թիրախային խոցելի խմբերին Հայաստանում: Ցանկանում ենք վերհանել մարգինալացված եւ խոցելի խմբերի կարիքները, որպեսզի կարողանանք աջակցել Կառավարությանը՝ ունենալու որակյալ սոցիալական ծառայություններ: Կարեւոր է նաեւ, որ բոլոր այն ծառայությունները, որոնք պետք է ստանան խոցելի եւ մարգինալացված խմբերը, լինեն ճիշտ ժամանակին եւ տեղին»,- ասել է Ջեյմս Վասերսթրոմը:

5 տարվա ժամանակահատվածով մեկնարկած ծրագիրը, որն ունի 5 բաղադրիչ, միտված է նաեւ ճգնաժամային իրավիճակներում մարդկանց սոցիալական պաշտպանությանը:

Մանրամասն ներկայացնելով ծրագրի բաղադրիչները՝ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել է ներառմանը, պաշտպանությանն ու հզորացմանն ուղղված քաղաքականություններին եւ օրենսդրական բարեփոխումներին, որոնք կազմում են ծրագրի առաջին բաղադրիչը: Երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ներդնել ներառմանը, պաշտպանությանն ու հզորացմանն ուղղված բարելավված ծառայություններ խոցելի եւ մարգինալացված խմբերի համար: Ըստ բանախոսի՝ երրորդ բաղադրիչով նախատեսվում է ընդլայնված պաշտպանություն եւ ներառում՝ անկայունության եւ բռնի ռազմական գործողությունների ենթարկվածների համար:

Ծրագրի չորրորդ բաղկացուցիչ մասը վերաբերում է իրազեկմանը, հաղորդակցությանը եւ սոցիալական ոլորտի քաղաքականությունների ու ծառայությունների մասով հետազոտություններին: Հինգերորդ բաղադրիչն ադապտիվ սոցիալական պաշտպանությունն է՝  ուղղված գլոբալ կամ ներքին ճգնաժամերի ազդեցություններին:

Ծրագրի հիմնական ոլորտային գործընկերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է: Ծրագրի շրջանակում աջակցություն է ցույց տրվելու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ ներդնելու գնահատման եւ մշտադիտարկման համակարգ, ինչպես նաեւ իրականացնելու հանրային իրազեկում եւ հաղորդակցություն: Նախատեսվում է նաեւ աջակցություն ուսուցողական օրակարգի կազմման գործում, կձեւավորվի բազմաոլորտային աշխատանքային խումբ՝ սոցիալական պաշտպանության համակարգում բարեփոխումների գործընթացին աջակցելու, ինչպես նաեւ խոցելի խմբերի ձայները վեր հանելու նպատակով:

Ծրագրի առաջին տարվա ընթացքում իրականացվելու է պաշտպանության ոլորտում առկա կարիքների գնահատում, որը զուգակցվելու է նաեւ գենդերային հավասարության եւ սոցիալական ներառվածության թեմայով վերլուծության հետ: Վերոնշյալ հետազոտությունները կմեկնարկեն սույն թվականի հունիսից, որոնց նպատակն է հասկանալ, թե տվյալ պահին սոցիալական ինչ ծառայություններ են մատուցվում թիրախային եւ խոցելի խմբերին, վերհանել բացերը եւ լրացնել դրանք: Սեպտեմբերին պատրաստ կլինեն հետազոտության արդյունքները, որոնք կանխորոշիչ կլինեն ծրագրային հետագա առաջնահերթությունները սահմանելու համար:

Զարուհի Բաթոյանը կարեւորել է թիրախային խմբերի մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացում: Խոսելով կոնֆլիկտներից տուժած անձանց մասին՝ նա գնահատել է արագ արձագանքման ծրագրերը:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝  շատ հասարակական կազմակերպություններ բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում, բայց երբեմն հստակ արդյունքներ չեն ամրագրում: Ուստի նա եւս մեկ անգամ կարեւորել է հստակ, շոշափելի եւ տեսանելի արդյունքների գրանցման կարեւորությունը: 


29.05.2023
Այսօր ՀՀ-ում տնտեսական իրավիճակը թույլ է տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր ցուցանիշներ. Վաղարշակ Հակոբյան
2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանում կնքվել է ԵԱՏՄ կազմավորման մասին համաձայնագիրը: Շուրջ 9 տարի առաջ ՀՀ-ի կայացրած որոշման հիման վրա երկրի տնտեսական գործունեության շրջանակներում առնվազն վերջին տարիներին առկա են զգալի ձեռքբերումներ: Նշվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտակա...

29.05.2023
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են Ոստիկանության եւ ԱԻՆ-ի 2022 թ. կատարողականները
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ներքին գործերի նախարարության՝ Ոստիկանությանը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը:...

29.05.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.05.2023
Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել. դա տվել է իր արդյունքները. Վահե Հովհաննիսյան
Մենք շարունակաբար փորձում ենք բարելավել մեր բյուջետավորման, պլանավորման եւ կատարման մշակույթը, եւ դա առաջին հերթին կապված է ռազմավարությունների հետ: Եթե մենք ունենք լավ ռազմավարություններ, մենք կկարողանանք լավ բյուջետավորում իրականացնել: Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ Կառավարության ծրագիրը լավ հիմք...

29.05.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.05.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումները
Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխան...

29.05.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am