National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.05.2023
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանին եւ Սիլվանա Կոխ-Մեհրինին
1 / 14

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Հակոբյանին եւ վերջինիս հրավերով Հայաստան ժամանած «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր եւ նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինին:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերի հետ շրջայց է իրականացրել խորհրդարանում: Նա պատասխանել է Սիլվանա Կոխ-Մենրինի՝ հայաստանյան կին քաղաքական գործիչների եւ Ազգային ժողովի կողմից նրանց կարողությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցերին:

Զրույց է ծավալվել դեմոկրատական երկրների խորհրդարաններում կանանց առաջնորդության եւ ծրագրերի իրականացման հարցերում մասնակցային մոտեցումների շուրջ:

Աննա Հակոբյանը եւ գերմանացի հյուրը հանդիպել են նաեւ  Եվրոպական խորհրդարանի եւ Բելգիայի Դաշնային խորհրդարանի կողմից այս տարվա  հունիսին կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդները» գագաթնաժողովի մասնակիցներ,  ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին եւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանին ու Թագուհի Ղազարյանին: