National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.9.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
05.09.2022
Ներկայացվել է Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2022 թ. երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ
1 / 2

Բյուջետային գրասենյակը 2022 թ. երկրորդ  եռամսյակի ընթացքում ստացել է 17 հարցում, որից 7-ը՝ պատգամավորներից, 10-ը՝ մշտական հանձնաժողովներից: Առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 54 հարցում, որից 22-ը՝ պատգամավորներից, 5-ը՝ խմբակցություններից եւ 27-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա առաջին կիսամյակի ընթացքում պատրաստվել է 279 տեսակի տեղեկանք: 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում պատրաստվել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը, ինչպես նաեւ ՀՀ 2022 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության ամփոփ նկարագիրը: Այս մասին ասել է Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2022 թ. երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության համատեքստում Բյուջետային գրասենյակը պատրաստել է տեղեկանքներ ՀՀ 2018-2021 թթ. պետական բյուջեներով 28 բյուջետային գլխավոր կարգադրիչների համար սահմանված ֆինանսական, ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաեւ պատրաստվել են 61 դիտարկում եւ հարցադրում, որոնք տրամադրվել են Ազգային ժողովի պատգամավորներին եւ ոլորտային մշտական հանձնաժողովներին՝ ըստ գործունեության ոլորտների:

Համագործակցելով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ՝ ՄԱԿ-ի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ կազմակերպվել է 3 աշխատաժողով, որին մասնակցել են պատգամավորները, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների փորձագետները, պատգամավորների օգնականներն ու ԱԺ աշխատակազմի աշխատակիցները: Բյուջետային գրասենյակի փորձագետներն այցելել են Ավստրիայի խորհրդարանի բյուջետային ոլորտի հանձնաժողով եւ բյուջետային գրասենյակ, Ֆիսկալ խորհուրդ, Բյուջետային ծրագրերի գնահատման գրասենյակ եւ Բարձրագույն աուդիտորական մարմին, որտեղ ուսումնասիրել են բյուջետային գրասենյակի կողմից կատարվող վերլուծությունները, դրանց մեթոդաբանությունը եւ մատուցած ծառայությունները, Ֆիսկալ խորհրդի վերահսկողական գործառույթը, ծանոթացել բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդաբանությանն ու վերլուծություններին: Գագիկ Բարսեղյանի ներկայացմամբ՝ Բյուջետային գրասենյակի աշխատակազմը ներգրավված է պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության իրագործման եւ մոնիթորինգի գործընթացում: Գրասենյակը մոնիթորինգի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է ներկայացվել Ֆինանսների նախարարությանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է քաղաքացիների ընդունելության 2022-2023 թթ. տարեկան ժամանակացույցը:


05.09.2022
Համաձայնագիրը թույլ կտա ԵԱՏՄ անդամ երկրների վարկային բյուրոներին փոխանակել վարկային տեղեկատվություն
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին»  համաձայնագրով սահմանվում է վարկային պատմությունների կազմում ներառվող տեղեկությունների փոխանակման կարգը: Այդպիսի տեղեկությունների օգտագործումը միտված է նպաստելու ֆինանս...

05.09.2022
Քննարկվել է պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
Մենք գործում ենք բարձր անորոշությունների պայմաններում եւ հաճախ ստիպված ենք լինում իրավիճակից պահանջվող որոշումներ կայացնել, որն էլ Կառավարությունը մեծ հաջողությամբ կատարում է: Այսինքն՝ մենք փորձում ենք արձագանքել ընթացիկ հարցերին եւ տվյալ իրավիճակում պահանջվող լուծումներ գտնել՝ տնտեսական ակտիվությու...

05.09.2022
Քննարկվել է որոշակի մասնագիտությունների դեպքում տարկետում տալու հնարավորության սահմանմանը վերաբերող նախագիծը
Կառավարությունը ներկայացրել է պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանը վերաբերող նախաձեռնություն: Նախկինում տարկետման իրավունքից օգտվե...

05.09.2022
Նախագծով ակնկալվում է զենքի նկատմամբ պատասխանատվություն ձեւավորել մեր հասարակության մեջ
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների հիմնական նպատակը Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական եւ նետողական uառը զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերություններն են, որոնք ուղղվ...

05.09.2022
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

05.09.2022
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում լրացումներ են առաջարկվում
Կառավարությունը լրացումներ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում: Նախաձեռնությունը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի...

05.09.2022
Նոր կարգավորմամբ կկանխվեն անչափահասների կողմից հանցագործությունների կատարման դեպքերը
«Ոստիկանության մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում: Նախագծով անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած, հանցանքը կատարե...

05.09.2022
Լրացումներ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5.1 եւ 5.2 մասեր...

05.09.2022
Համաձայնագրով կբարձրացվի պետական ծառայությունների արդյունավետությունը, կբարելավվի դրանց հասանելիությունը բիզնեսի եւ քաղաքացիների համար
2022 թ. մարտի 15-ին եւ մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված ««Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժ...

05.09.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.09.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am