National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.7.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
13.07.2022
Ազգային ժողովում բացվել է քաղաքացիների ընդունելության վերափոխված կենտրոնը
1 / 19

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի քաղաքացիների ընդունելության վերափոխված կենտրոնի բացումը:

«Կենտրոնի վերաբացումը իրականացվել է մեր գործընկերների` ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ ջանքերով: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի եւ ՄԹ կառավարությունների կողմից: Խորհրդարանի` քաղաքացիների վերափոխված ընդունելության կենտրոնը հնարավորություն կտա վերջիններիս ավելի արդյունավետ իրացնել իրենց իրավունքները, ՀՀ Ազգային ժողովի աշխատանքների մեջ ներգրավվածությունը»,- նշել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:

«Մենք կանխատեսում ենք, որ նոր, հարմարավետ պայմանները կնպաստեն քաղաքացիների ավելի մեծ հոսքին, ինչպես նաեւ աշխատակազմի արդյունավետ աշխատանքին: Հարմարավետ պայմանները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, քաղաքացիների համար մշակված պարզեցված կարգերն ու ուղեցույցները  կդյուրացնեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ քաղաքացիների կապը: Սա «Նոր Հայաստան` ժամանակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ մշակվող «Այցելուների կենտրոնի» ստեղծման առաջին եւ էական քայլն է խորհրդարանական ժողովրդավարական կենտրոնի հայեցակարգի շրջանակում»,- նշել է աշխատակազմի ղեկավարը:

Անդրադառնալով առաջիկայում իրականացվելիք միջոցառումներին` Վահան Նարիբեկյանը նշել է, որ դրանց առանցքում է «Ակտիվ քաղաքացու» ստեղծման գաղափարը, որին եւս աջակցում է «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը:

Միջոցառումների նպատակն է բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրազեկվածությունը` խորհրդարանական ժողովրդավարության հիմնարար սկզբունքների մասին ու նպաստել ներառական եւ իրազեկ մասնակցային գործընթացներին:

Միջոցառմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչները:

«Մենք հավատացած ենք, որ այս ծրագիրն առանցքային կարեւորություն ունի` էլ ավելի ամրապնդելու եւ ուժեղացնելու ՀՀ Ազգային ժողովի  դերակատարությունը կառավարման համակարգում»,- ընդգծել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը: Նրա խոսքով` այս ծրագրի շնորհիվ ձեռք են բերվել արդյունքներ, որոնք մատնանշում են գործիքներն ու մեխանիզմները` կենտրոնանալով ավելի որակյալ ծառայությունների թափանցիկության վրա:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշել է. «Սա մեր բազմաթիվ ձեռքբերումներից մեկն է, բայց այն առանցքային նշանակություն ունի, որովհետեւ ավելի է ամրապնդում խորհրդարանի ներկայացուցչական գործառույթը»: Նրա խոսքով` այս վերափոխված եւ արդիականացված քաղաքացիների ընդունելության կենտրոնն արտացոլում եւ ներկայացնում է նոր Հայաստանի հայեցակարգը եւ տեսլականը` ավելի մոտ լինել ժողովրդին: «Մենք պիտի համագործակցենք եւ ամրապնդենք այն ջանքերը, որոնք ուղղված են ՀՀ ԱԺ-ի կողմից հանրային ներգրավածության ընդլայնմանը»,- ընդգծել է Նաթիա Նացվլիշվիլին:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի անունից ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել այս կարեւոր միջոցառմանը մասնակցելու համար: «Ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել դեսպաններին եւ ձեր թիմերին անձնական ներգրավվածության համար: Այն  ցույց է տալիս ձեր վերաբերմունքը, թե ինչ անմիջականությամբ եւ կարեւորությամբ եք դուք վերաբերվում այս ծրագրին»,- ասել է պատգամավորը:

Նշենք, որ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը մեկնարկել է 2019 թ., որի գաղափարն է աջակցել ՀՀ ԱԺ-ին եւ աշխատակազմին` հզորացնելու կարողությունները պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում:
 


13.07.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ
Հուլիսի 14-ին` ժամը 13:30-ին, 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգը` այստեղ:   ...

13.07.2022
Հռիփսիմե Գրիգորյանը եւ Արսեն Թորոսյանը հանդիպել են Հայաստանում Շվեդիայի դեսպանին
Հայաստանի Ազգային ժողովի եւ Շվեդիայի Ռիկստագի միջեւ համագործակցության խորացման հարցում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը: Այս առումով կարեւորում եմ հատկապես վերջին տարիներին կայացած արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափերում հայ եւ շվեդ պատգամավորների համագործա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am