National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.7.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
11.07.2022
Ներկայացվել է առողջապահության ոլորտի 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը
1 / 13

2023 թ. նախատեսված է մեծաթիվ բժշկական կենտրոնների, հատկապես՝ ամբուլատորիաների ու պոլիկլինիկաների նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում, որը հնարավորություն կտա առաջիկայում եւս դրանք նախատեսել համակարգի առաջնահերթությունների շարքում, իսկ  նախագծերն ունենալու դեպքում դրանք եւս կընդգրկվեն կապիտալ ծախսերի իրականացման փաթեթում: Այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկման ժամանակ:

Աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում՝ Նարեկ Զեյնալյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2023 թ. առողջապահության ոլորտում նախատեսվում է 12 բյուջետային ծրագրի շրջանակում իրականացնել 45 միջոցառում, որից 4-ն ուղղված է լինելու կապիտալ ծախսերին: 2023 թ. նախատեսվող բյուջեն կազմում է 142 մլրդ դրամ, որից 12,3 մլրդ դրամն ուղղված է կապիտալ ծախսերին: Ընթացիկ ծախսերի մասով նախատեսվող բյուջեն 2021 թ. փաստացի բյուջեից ավելի է 9,6 մլրդ դրամով կամ 7,99 տոկոսով: Կապիտալ ծախսերի մասով 2023 թ. նախատեսվող բյուջեն 2021 թ. նկատմամբ ավելացել է 5 մլրդ դրամով, իսկ 2021 թ. փաստացի բյուջեի նկատմամբ՝ 9,9 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերի մասով բյուջեի ավելացումը հիմնականում պայմանավորված է ծառայությունների գների վերանայմամբ, պահպանման ծախսերի գների աճով, ինչպես նաեւ որոշակի ծրագրերի քանակական ցուցանիշների ավելացմամբ:

Նախարարի խոսքով՝ ակնհայտ է Կառավարության կողմից առաջնահերթությունն առողջապահության ոլորտի նկատմամբ, ինչը հստակ ընդգծված է միջնաժամկետ ծախսային ուղղություններում: Ընթացիկ տարում պետական պատվերի շրջանակում իրականացվող ծառայությունների արժեքների վերագնահատման ծավալուն աշխատանքներ են իրականացվելու:

2023 թ. գործադիրն առանձնահատուկ ուշադրություն է ուղղորդել առողջության առաջնային պահպանման օղակի ֆինանսական միջոցների ավելացմանը, ինչը եւս Կառավարության ծրագրում նշված համակարգի առաջնահերթություններից է:

2022 թ. անցումային շրջան է բժշկական շարունակական մասնագիտական զարգացման ինստիտուտի կայացման առումով: 2023 թ. հունվարի 1-ից բուժաշխատողները կարող են գործունեություն իրականացնել, եթե ունեն հավաստագիր: Ներկայում աշխատանքներ են իրականացվում մասնագետների վերապատրաստման, կրեդիտների լրացման, տվյալների հաշվառման գործընթացներն ապահովելու համար:

Առողջապահության նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ պետպատվերի շրջանակում իրականացվող ծառայությունների արժեքների վերագնահատման, դրանց մեխանիզմների եւ  չափորոշիչների վերաբերյալ: Անդրադառնալով առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ապահովագրության հայեցակարգի նախագիծն ակտիվ աշխատանքային քննարկման փուլում է: «2023 թ. Կառավարության ծրագրում նշված է որպես ապահովագրական համակարգի ներդրման մեկնարկ, բայց 2023 թ. ուղղված է լինելու ապահովագրական հիմնադրամի ստեղծմանը, հաշվարկների վերանայմանը: Ապահովագրության ներդրումը չպետք է լինի սոսկ ֆինանսական միջոցների ավելացում, այլ պետք է ամբողջ ֆինանսավորման մեխանիզմը վերանայվի եւ գործարկվի՝ ըստ ապահովագրության տրամաբանության: Ուստի, 2023 թ. ուղղված է լինելու այդ ինստիտուտների կայացմանը, իսկ 2024 թ. մեկնարկելու է  ապահովագրական համակարգը»,- ասել է Առողջապահության նախարարը:

Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը գործադիրին է ներկայացրել մի շարք առաջարկություններ ու դիտարկումներ:

Ամփոփելով՝ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ առաջիկայում հանձնաժողովը եւս գործադիրին կներկայացնի համապատասխան առաջարկություններն ու դիտարկումները:
 


11.07.2022
Իրավասու խմբակցությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Էդուարդ Աղաջանյանի տեղեկացմամբ` հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրություն է ներկայացրել ...

11.07.2022
Ռուսաստանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում հուլիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի եւ ՀՀ ԱԺ նախ...

11.07.2022
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ռուսաստանում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 11-ին Կրասնոյարսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսի հետ: Քննարկվել ե...

11.07.2022
ԱԺ մշտական հանձնաժողովները կգումարեն արտահերթ նիստեր
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ին, 414 դահլիճում կգումարի արտահերթ նիստ:Հուլիսի 12-ին` ժամը 16:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:...

11.07.2022
Արմեն Գեւորգյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում
Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացած 35-րդ նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստ...

11.07.2022
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը: Մինչ նիստի մեկնարկը միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հակոբ Արշակյանն ու Յուրի Վորոբյովը Հայաստան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am