National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.5.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
06.05.2022
Բարեկամական հարաբերությունները մեր պետությունների եւ խորհրդարանների միջեւ ներդաշնակ են զարգանում. Էդուարդ Աղաջանյան
1 / 4

Բարեկամական հարաբերությունները մեր պետությունների եւ խորհրդարանների միջեւ բավականին ներդաշնակ են զարգանում. ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Մայիսի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ հատկապես 2019 թ. ընթացքում բավականին ակտիվացել էին բարձրաստիճան փոխայցերը: Կայացել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական փոխայցերը: Սակայն, COVID-19-ի պատճառով անմիջական շփումները պաշտոնական պատվիրակությունների փոխայցերի մակարդակով ժամանակավորապես ընդհատվել էին: Չնայած այդ հանգամանքին` հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ նշել է, որ քաղաքական երկխոսությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ չի ընդհատվել, եւ երկուստեք շահագրգիռ են հայ-գերմանական առավել խորացված համագործակցությամբ:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Հայաստանը գնահատում է Գերմանիայի կառավարության ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը` ուղղված մեր երկրում ընթացող ժողովրդավարական եւ տնտեսական ոլորտներում բարեփոխումների աջակցմանը:

Վլադիմիր Վարդանյանը եւս կարեւորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված քայլերը:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ողջունել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության որդեգրած սկզբունքային քաղաքականությունը:

Երկուստեք կարեւորել են միջազգային գործընկերների արձագանքը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված ջանքերը:

Այս առնչությամբ նշվել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ Բունդեսթագում կայացած անաչառ քննարկումները:

Ընդգծվել է Հայաստանում GIZ եւ IRZ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկությանը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին:
 


06.05.2022
Վահագն Հովակիմյանի եւ Վահե Ղալումյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն
ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Վահե Ղալումյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են հանել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթներից մեկով նախատեսված այն սահմանափակումը, որով ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ուստի, այն դեպքերում...

06.05.2022
Խաղամոլության դեմ պայքարը շարունակական է լինելու. Գեւորգ Պապոյան
Մեր երկրում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը, եւ անկանխիկ գործառնություններն անխափան, պարզ եւ արագ կատարելու համար պետությունն իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային եւ կրթական գործողություններ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Ծո...

06.05.2022
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:45-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

06.05.2022
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը
Ազգային ժողովը մայիսի 6-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցող Վահագն Հովակիմյանը պարզ...

06.05.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

06.05.2022
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ մայիսի 6-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը` այստեղ:   ...

06.05.2022
ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել արտահերթ նիստ գումարելուն
Ազգային ժողովի խորհուրդը Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մայիսի 6-ին գումարել է արտահերթ նիստ: Խորհրդի անդամները քննարկել եւ համաձայնություն են տվել 2022 թ. մայիսի 6-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am