National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
19.04.2022
Քննարկվել են համատեղ գործունեության հեռանկարներն ու հնարավորությունները
1 / 9

Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներն ապրիլի 19-ին հանդիպել են «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի (IFES) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հանձնաժողովի լիազորությունների շրջանակում համատեղ գործունեության հեռանկարներն ու հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են, ի թիվս այլնի, նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացմանը:

Գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն ներկայացրել է Ազգային ժողովի հետ համատեղ ձեւավորված աշխատանքային խմբի շրջանակում նախորդ երեք տարիներին գրասենյակի կատարած աշխատանքներն` ուղղված ընտրական եւ կուսակցությունների մասին օրենսդրության բարեփոխումներին: Նա անդրադարձել է նաեւ պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությանը:

Ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանը կարեւորել է ընտրական օրենսդրության փոփոխությունները` հատկապես ընտրական համակարգի փոփոխման առումով, որով դյուրինացվել է քվեարկության կարգը ոչ միայն հաշմանդամություն ունեցող ընտրողների, այլեւ քվեարկության բոլոր մասնակիցների համար` բացառելով գրիչի գործածումը: Նման ընտրակարգով արդեն անցկացվել են արտահերթ խորհրդարանական եւ ՏԻՄ մի շարք ընտրություններ: Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասով օրենսդրական որոշ նորամուծություններ սահմանված են անցումային դրույթներով, որոնք կկիրառվեն առաջիկա ընտրություններում:

«Մատչելիության եւ քաղաքական ներառում» ծրագրի պատասխանատու Արուսյակ Տերչանյանը ներկայացրել է տեղամասերի մատչելիության վերաբերյալ իրենց իրականացրած հետազոտության արդյունքները: Բանախոսն անդրադարձել է նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մշակման աշխատանքներում հաշմանդամություն ունեցող անձանց, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ ՀԿ-ների ներգրավվածության հարցին` որպես փոփոխությունների անմիջական շահառուների:

Պատգամավորներ Զարուհի Բաթոյանը եւ Լիլիթ Ստեփանյանը կարեւորել են հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունը ոչ միայն որպես ընտրող ընտրություններին մասնակցելու, այլ ընտրվելու իրավունքի ապահովման, կրթության իրավունքի անարգել իրացման եւ հանրային կյանքին այլոց հետ հավասար մասնակցելու տեսանկյունից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ հանձնաժողովի շրջանակում ձեւավորել աշխատանքային հարթակ` ոլորտում քարտեզագրված խնդիրների համատեղ քննարկման եւ լուծման առաջարկներ ներկայացնելու համար:
 


19.04.2022
Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Ապրիլի 19-ին Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի եւ նախարարության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական անգամ  աշխատանքային կարգով քննարկվել են  ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություննե...

19.04.2022
«ՕքսԵՋեն» հիմնադրամը խորհրդարանի հետ իրականացնում է ծրագրեր
«ՕքսԵՋեն» հիմնադրամը սկսել է «Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն» համագործակցության հարթակի աշխատանքները: Նախատեսվում են ամենամսյա հանդիպումներ, մշակվել է օրակարգ եւ հրատապ հարցերի քննարկման ցանկ: Այս մասին ապրիլի 19-ին  նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ԱԺ մարդու իրա...

19.04.2022
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նախորդ պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը
2020թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումները եւ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Հայաստանի գյուղերի հարեւանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը 2021թ. ՀՀ մարդու իրավունքների պ...

19.04.2022
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am