National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
19.04.2022
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նախորդ պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը
1 / 4

2020թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումները եւ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Հայաստանի գյուղերի հարեւանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը 2021թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ:

Զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 19-ի արտահերթ նիստում: Գրեթե 2000 էջից կազմված ծավալուն փաստաթղթում ներկայացվում են կոնկրետ խնդիրները, առաջարկվում լուծման տարբերակներ:

«Հաշվետու տարում արմատական աշխատանքներ են տարվել հետպատերազմական փուլում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված խախտումների եւ դրանց հետեւանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: Այդ նպատակով Պաշտպանի գլխավորությամբ պարբերական այցեր են իրականացվել սահմանամերձ բնակավայրեր, տեղում մանրամասն ուսումնասիրվել են տեղի բնակիչների կենսաապահովման պայմանները, առանձին իրավունքների ապահովման հետ կապված հարցերը: Այցերի արդյունքում մշակվել եւ իրավասու պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին են ներկայացվել ամփոփ տեղեկություններ՝ արձանագրված մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ»,- նշել է Հայաստանի օմբուդսմենը:

Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունավետության գրավականն են նաեւ օրենսդրական այն երաշխիքները, որոնք ապահովում են ինստիտուցիոնալ անկախության անհրաժեշտ մակարդակ: Սակայն, ըստ նրա, գործնականում արձանագրվել են դեպքեր, որոնք պարունակել են Պաշտպանի գործունեության ինստիտուցիոնալ խոչընդոտների իրական վտանգներ: Դրանցից մեկը վերաբերել է հաստատության ֆինանսական անկախության երաշխիքի վերացմանը: «Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը խոչընդոտող մեկ այլ արատավոր երեւույթ էր Պաշտպանի հասցեին իր գործունեության իրականացման կապակցությամբ գլխավորապես կեղծ էջերից կամ օգտահաշիվներից կազմակերպվածության բարձր աստիճանի ատելության ու վիրավորանքի, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ կամ սխալ տեղեկությունների տարածումը»,-ընդգծել է նա:

2021թ. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ՀՀ սահմանադրական դատարան է հասցեագրվել 11 դիմում: Դիմումներում բարձրացվել են մի շարք դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2022թ. հունվարի 31-ին հրապարակված սոցիալական հարցման արդյունքներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից գոհ է հարցմանը մասնակցած քաղաքացիների 68 տոկոսը, շատ գոհ` 35 տոկոսը, որոշ չափով գոհ՝ 33 տոկոսը: Հարցումն իրականացվել է 1512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է 2021թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը:

Միջազգային հանրապետական ինստիտուտն անցկացրել է նաեւ Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե որ հաստատություններն են համարվում առավել վստահելի՝ արտաքին քաղաքականության մասին տեղեկատվություն ստանալու տեսանկյունից: Քաղաքացիներն այս հարցում եւս ամենաշատը (առավելագույն 30 տոկոսից՝ 25 տոկոս) վստահել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:

Զեկուցողի խոսքով՝ 2021թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր ուսումնասիրությունը վկայում է, որ շարունակում են արդիական մնալ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի իրացման հետ կապված, պետական պատվերներին առնչվող խնդիրները:

Հաղորդման մեջ ներկայացված են նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի կողմից քաղաքական պայքարում հնչեցրած ատելության խոսքն ու սպառնալիքները:

Տեղեկատվության ազատության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2021թ. մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում: Այդպիսի գրառումները խիստ վտանգավոր չափերի են հասել՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը:

Նշենք, որ Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել է 2022թ. փետրվարի 25-ին, իսկ ներկայացված զեկույցը մեծամասամբ վերաբերում է նախորդ պաշտպանի՝ Արման Թաթոյանի գործունեությանը: Զեկույցը հրապարակվել էր նախորդ պաշտպանի պաշտոնավարման օրոք:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է՝ զեկույցը ներկայացնելիս արդյո՞ք չի եղել շահերի բախում՝ հաշվի առնելով, որ Քրիստիննե Գրիգորյանը նախկինում քաղաքական պաշտոն է զբաղեցրել: Օմբուդսմենը, պատասխանելով հարցին, նշել է, որ ինքը պաշտոնատար անձ է եւ առաջնորդվում է Սահմանադրությամբ եւ օրենքով, եւ շահերի բախման խոսք լինել չի կարող:

Զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:


19.04.2022
Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Ապրիլի 19-ին Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի եւ նախարարության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական անգամ  աշխատանքային կարգով քննարկվել են  ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություննե...

19.04.2022
Քննարկվել են համատեղ գործունեության հեռանկարներն ու հնարավորությունները
Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներն ապրիլի 19-ին հանդիպել են «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի (IFES) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հանձնաժողովի լիազորությունների շրջանակում համատեղ գործունեության հեռանկարներն ու հնարավորությունները:...

19.04.2022
«ՕքսԵՋեն» հիմնադրամը խորհրդարանի հետ իրականացնում է ծրագրեր
«ՕքսԵՋեն» հիմնադրամը սկսել է «Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն» համագործակցության հարթակի աշխատանքները: Նախատեսվում են ամենամսյա հանդիպումներ, մշակվել է օրակարգ եւ հրատապ հարցերի քննարկման ցանկ: Այս մասին ապրիլի 19-ին  նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ԱԺ մարդու իրա...

19.04.2022
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am