National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
13.04.2022
Առաջանցիկ տեմպերով նոր աշխատատեղեր են ստեղծվել, ավելացել է միջին աշխատավարձը. Գեւորգ Պապոյան
1 / 1

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը Կառավարության ծրագրի 2021թ. կատարման զեկույցի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես գալով՝ նախ դիտարկումներ է ներկայացրել ՀՀ վարչապետի ելույթում հնչած որոշ տեսակետների վերաբերյալ, ապա անդրադարձել 2021թ. Կառավարության ծրագրի կատարման ֆինանսական ու տնտեսական հատվածին, իշխանությունների հասցեին հնչած որոշ մեղադրանքներին:

Գեւորգ Պապոյանը նշել է, որ պետական բյուջեի եկամուտները 2021թ. 12 տոկոսով աճել են 2020թ. եւ 36 տոկոսով՝ 2017թ. դեկտեմբերի 31-ին արձանագրված ցուցանիշի համեմատ:

Անդրադառնալով ծախսային ուղղություններին՝ նա նշել է, որ 2021թ. ծախսերի 100 տոկոսանոց կատարողական է եղել: Խոսելով մի քանի ուղղություններով ավելացումների մասին՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում արձանագրվել է ոչ թե 1 կամ 2, այլ տասնյակ տոկոսի աճ:

Պատգամավորն անդրադարձել է կապիտալ ներդրումների իրականացմանը՝ նշելով, որ 2022թ. պետական բյուջեով 2021թ. համեմատ կապիտալ ծախսերի մակարդակն ավելացել է 60 տոկոսով: «Որ կարողանանք հետագա տարիներին ոչ միայն բարձրացնել նպաստները, աշխատավարձերն ու թոշակները, այլեւ ստեղծել կայուն հիմք, որը հնարավորություն կտա դրանց բարձրացումը պահպանել եւ շարունակաբար աճի մակարդակը պահել»,- ասել է նա:

«Աշխատավարձի ֆոնդը շատ ավելի առաջանցիկ տեմպով է ավելացել, քան միջին աշխատավարձը, ինչը նշանակում է, որ զուգահեռաբար նոր աշխատատեղեր են ստեղծվել: Առաջանցիկ տեմպերով նոր աշխատատեղեր են ստեղծվել, մարդկանց միջին աշխատավարձն է ավելացել»,-ներկայացնելով միջին տարեկան աշխատավարձի ցուցանիշները եւ խոսելով նվազագույն սպառողական զամբյուղի համադրելիության մասին՝ նշել է պատգամավորը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ 2017-ից 2018թ. փետրվարի համեմատ՝ հանրապետությունում ավանդներն ավելացել են 56 տոկոսով, ընդ որում՝ ռեզիդենտների ավանդներն ավելացել են 52 տոկոսով:

«ՀՀ քաղաքացիների ավանդները հեղափոխությունից հետո ավելացել են 52 տոկոսով եւ դարձել 3,2 տրիլիոն դրամ՝ նախկին 2,1 տրիլիոն դրամի համեմատ: Կարծում եմ՝ սա խոսուն ցուցանիշ է»,- ասել է նա:

Գնաճին անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն հիմնականում արտաքին գործոններով է պայմանավորված:


13.04.2022
Ութերորդ գումարման Ազգային ժողովն էլ ավելի է զարգացնում հայ-ռուսական հարաբերությունները. Ալեքսեյ Սանդիկով
«Ութերորդ գումարման Ազգային ժողովն էլ ավելի է զարգացնում հայ-ռուսական հարաբերությունները»,- նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ-ի եւ ՀՀ ՊԿԱ-ի ուսանողների հետ ապրիլի 13-ին հանդիպման ժամանակ: Ուսանողները մեկամսյա փորձաշրջան են...

13.04.2022
Կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը. Տիգրան Խաչատրյան
2020թ. 44-օրյա պատերազմի եւ կորոնավիրուսային հիվանդության համավարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների  չեզոքացման, տնտեսական ակտիվությունը վերականգնելու եւ զարգացման հիմքերը կայունացնելու անհրաժեշտությունը բարդ մարտահրավերներ էին ստեղծել Կառավարության 2021թ. մակրոտնտեսական, այդ թվում՝ հարկա...

13.04.2022
Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ Ավանեսյան
2021թ. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվել է համավարակի մարտահրավերը: Կառավարությունն այս մարտահրավերին դիմակայելու եւ դրա ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ մի կողմից զսպելով վարակի տարածումը, կանխարգելելով հիվանդությունը պատվաստ...

13.04.2022
Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո Արցախում իրականացրել է 2 տասնյակից ավելի միջոցառում՝ 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով. Մհեր Գրիգորյան
Արցախի կառավարությանը եւ քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարությունը 2020թ. նոյեմբերից մինչեւ 2021թ. իրականացրել է երկու տասնյակից ավելի միջոցառում՝ 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով. Կառավարության ծրագրի 2021թ. կատարման մասին զ...

13.04.2022
Անհետ կորածների, գերիների եւ այլ անձանց ազատ արձակումն առաջնային ուշադրության կենտրոնում է. Արարատ Միրզոյան
Ի՞նչ որոշակիություն կա անհետ կորածների, գերիների վերադարձի գործընթացի մասով. Լիլիթ Կիրակոսյանի հարցին ի պատասխան` Արարատ Միրզոյանը նշել է, որ  Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները: Նախարարը հավելել է, որ նրանք տարբեր պատրվակներով շարունակաբար  չեն կ...

13.04.2022
Երկու տարին մեկ թարմացվում է անվճար տրամադրվող դեղերի ցանկը. Առողջապահության նախարար
2021թ. բավականին վերանայումներ են արվել ինչպես հիմնական դեղորայքային ցանկում, այնպես էլ նոր շահառուներ ընդգրկելու մոտեցման մեջ: Օրենսդրությամբ երկու տարին մեկ թարմացվում է անվճար տրամադրվող դեղերի ցանկը: Մեկ տարի առաջ վերանայման արդյունքում բավականին  նոր դեղամիջոցներ են ընդգրկվել եւ դրա հաշվին...

13.04.2022
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից յուրացված գումարները վերադարձվել են պետբյուջե. ՀՀ վարչապետ
ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվել է` ինչպիսի՞ն է Կառավարության դիրքորոշումն այն առաջարկի վերաբերյալ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից յուրացված գումարների մի մասն ուղղվի Քաջարանի բնակիչների առողջական եւ բնապահպանական խնդիրների լուծմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այդ գու...

13.04.2022
ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ԱԳ նախարարից հետաքրքրվել է, թե ի՞նչ հարցեր են քննարկվել ապրիլի 8-ին Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պարզաբանմամբ՝ այցը եղել է աշխատանքային, ռուս գործընկերների հետ քննար...

13.04.2022
Պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ. Արարատ Միրզոյանը՝ Վահագն Ալեքսանյանին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների՝ նախօրեին Արցախ մուտքի սահմանափակման խնդրով: «Կապի մեջ ենք եղել եւ՛ ԼՂ իշխանությունների, եւ՛ ՌԴ իշխանութ...

13.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2021թ. կատարման մասին զեկույցը
«2021թ. հետպատերազմական առաջին տարին է եղել, որի ընթացքում մեր երկիրն ունեցել է լրջագույն ձախողումներ եւ լրջագույն ձեռքբերումներ»,- այս մասին ապրիլի 13-ի ԱԺ նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am