National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
07.04.2022
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերի քննարկումը հետաձգվել է
1 / 1

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստի օրակարգում ընդգրկված էր առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված վեց օրենսդրական նախաձեռնություն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը լրամշակման նպատակով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի հեղինակած «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը եւս հետաձգվել է երկամսյա ժամկետով:

ԱԺ պատգամավորներ Արթուր Ղազինյանի եւ Արամ Վարդեւանյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով՝ հիմնական զեկուցող Արթուր Ղազինյանի՝ նիստից բացակայելու պատճառով:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը՝ հեղինակի բացակայության պատճառով:

Նշենք, որ մինչեւ օրակարգային հարցերին անդրադառնալը հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կին գործընկերներին շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, մաղթել նրանց առողջություն, երջանկություն, սեր եւ ամենայն հաջողություն՝ անձնական եւ մասնագիտական կյանքում: 


07.04.2022
Կնոջ ներկայությունը գեղեցկացնում է աշխատանքային միջավայրը. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շրջել է ԱԺ շենքում եւ անակնկալ մատուցել կին պատգամավորներին, աշխատակազմի կանանց եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին: Շնորհավորելով կանանց միամսյակի առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է, որ սերն ու ուշադրությունն...

07.04.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.04.2022
Կքննարկվեն հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումները
«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքից բխող հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, 214 ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am