National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
29.04.2021
Կկիրառվի համագործակցության վարույթ
1 / 3

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը եւ դրան կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց, որ նախագծի քննարկումը վերադարձվել էր առաջին ընթերցումից հետո ներկայացվող գրավոր առաջարկների փուլ` ամբողջությամբ լրամշակելու նպատակով:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել ու լրամշակվել է ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Ներկայացնելով փոփոխությունները՝ Բադասյանն իրազեկեց, որ համաձայնեցման վարույթը փոխարինելու է գործող օրենսդրությամբ նախատեսված արագացված դատաքննության ինստիտուտին: Այս վարույթի դեպքում անձը հնարավորություն ունի մինչ գործի բուն քննությունն ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ու դատախազի հետ սկսել բանակցություններ իր նկատմամբ նշանակվող պատժի, տուժողին պատճառված վնասի հատուցման, նաեւ հանցավոր ծագում ունեցող գույքը բռնագանձելու հարցերի շուրջ: Բանակցությունների գնալու դեպքում մեղադրյալը կարող է ավելի մեղմ պատիժ ստանալ կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ համագործակցության վարույթը նորույթ է քրեական դատավարության համար: Նպատակն է ծանր, առանձնապես ծանր, քրեական ենթամշակույթին առնչվող կամ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն ապահովելը:

Նշվեց, որ Քրեական օրենսգիրքն իր բոլոր նոր ինստիտուտներով ուժի մեջ է մտնելու 2022-ի հուլիսի 1-ից, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը՝ 2023-ի հունվարի 1-ից, ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթները՝ 2023-ի հուլիսի 1-ից, «կարգապահական գումարտակներում պահելու» պատժատեսակի վերաբերյալ դրույթները՝ գումարտակները ստեղծելուց եւ շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչեւ 2023-ի հուլիսի 1-ը: Նախարարի պաշտոնակատարն իրազեկեց, որ Քրեական օրենսգրքի մյուս բոլոր կարգավորումները կլինեն «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» առանձին օրենքով:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ համագործակցության վարույթի կարգավորումները թույլ կտա՞ն բացահայտել ու վերականգնել կոռուպցիոն մեխանիզմների միջոցով բյուջեից յուրացվածը:

Ռուստամ Բադասյանի գնահատմամբ՝ այս գործիքն իր հերթին հնարավորություն կտա ավելի խոշոր կոռուպցիոն հանցավոր սխեմաներ բացահայտել: Այս ինստիտուտը լայնորեն կիրառվում է զարգացած երկրներում: «Հաճախ բարդ է լինում հանցավոր գույքի կամ պետությանը պատճառված վնասի վերադարձը կազմակերպել: Այս շրջանակում նաեւ դա է համագործակցության առարկա»,-պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը:

Պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հետաքրքրվեց, թե դատապարտված անձանց վիճակը բարելավող դրույթները երբ կարող են ուժի մեջ մտնել: Բադասյանը նշեց, որ 2022-ի հուլիսի 1-ից հետո վերանայման վարույթները կարող են սկսել:

Հարակից զեկույցում պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել:

Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ Արդարադատության նախարարությունը ծավալուն եւ հաջող աշխատանք է իրականացրել:

Քննարկված հարցն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: 


29.04.2021
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի եւ խորհրդի անդամների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի մյուս անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդ...

29.04.2021
Ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող փոփոխությունը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գեւորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գեւորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած օրինագիծն ԱԺ պետական-իրավա...

29.04.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունները ստացան դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ երկրորդ ընթեր...

29.04.2021
Փոփոխություններ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում
ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը եւ նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հեղինակել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթակա...

29.04.2021
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ  պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Աննա Կոստանյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական...

29.04.2021
Նախադպրոցական կրթական ծրագրերով եւ ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ կլինեն միասնական վերահսկման մեխանիզմներ
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում, որը նախագահեց Մխիթար Հայրապետյանը, քննարկվեց ««Լիցենզավորման մասինն» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ...

29.04.2021
Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում եւ կքննվի 5 դատավորի կազմով
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի ներկայացմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախ...

29.04.2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային ժողովի պատգամավորներ Գզավիե Բր...

29.04.2021
Փոփոխություններ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առաջ...

29.04.2021
Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կիրականացվեն ժամը 22:00-07:00-ն. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարեց հերթական նիստը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Գովազդի մասին» օրենքում փոփոխութ...

29.04.2021
Կառավարությունն առաջարկում է համաներում հայտարարել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ
«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած նիստում: ՀՀ...

29.04.2021
Առաջարկվում է արգելել սահմանային շերտում առանց համապատասխան թույլտվության անօդաչու թռչող եւ տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը...

29.04.2021
Քննարկվեցին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումները
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած  ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրեն...

29.04.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստեր. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am