National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
26.04.2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց այս օրերին Երեւանում գտնվելու համար, ինչն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ միջազգային հանրության ցավն է: Նա անձնապես շնորհակալություն հայտնեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչեցրած տեսակետների համար: Հայաստանի խորհրդարանի խոսնակը գործընկերոջը տեղեկացրեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչ օրս Ադրբեջանն արհեստականորեն հրաժարվում է կատարել հայտարարության 8-րդ կետը, համաձայն որի՝ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալ իրենց հայրենիք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ավելին, Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, ինչի վերջին վառ դրսեւորումն այսպես կոչված «պատերազմին նվիրված պուրակի» բացումն էր: Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի գործընկերներին այս հարցում իրենց հետեւողական դիրքորոշման համար, համաձայն որի՝ դեռեւս 2020 թ. աշնանը կառույցի նախորդ նախագահն իր աջակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ սույն թվականի ապրիլի 19-ին Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը եւ գործադիր խորհուրդը հայտարարել էին, որ անհրաժեշտ է կատարել նոյեմբերի 9-ի համաձայնության բոլոր պարտավորությունները, հարգել միջազգային իրավունքը եւ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարոլինա Ֆերնանդեսը նշեց, որ իրենց համար պատիվ էր ապրիլի 24-ին գտնվել Հայաստանում եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Տիկին Ֆերնանդեսը խոստացավ, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանը կշարունակի հետեւողական լինել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացմանը:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւ Կարոլինա Ֆերնանդեսը խորհրդարանների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին` երկուստեք ընդգծելով, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել արդյունավետ փոխգործակցությունը:


26.04.2021
Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 26-ին այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Պատվիրակության անդամները շրջեցին կենտրոնում, ծա...

26.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով նախարարին՝ Արարատ Միրզոյանը հիշատակեց, որ Լիտվան առաջինն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 2005-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բար...

26.04.2021
ԵԽԽՎ նստաշրջանում հայկական պատվիրակության գլխավոր նպատակը եղել է ռազմագերիների հարցի բարձրաձայնումը
ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Իգիթյանն ապրիլի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին ապրիլի 19-22-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի արդյունքները: Պատվիրակ...

26.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող  Ազգային ժողովի հատուկ նիստում:   ...

26.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Համո Օհանջանյանի կառավարության հրաժարականի բնօրինակը
101 տարի առաջ Կառավարության հրաժարականն ընդունում էր Հանրապետության պառլամենտը. «Պարլամենտը 1920 թ. նոյեմբերի 23-ի նիստում ընդունեց Վարչապետ Համազասպ Օհանջանեանի եւ իր Կառավարութեան հրաժարականը»:   ...

26.04.2021
Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ԸՕ փոփոխությունների վերաբերյալ
10. Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակն արտահայտում են իրենց գոհունակությունն առ այն, որ շահագրգիռ քաղաքական կողմերի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ քննարկումները տեղի են ունեցել  բավարար ժամկետներում, որպեսզի նման կարեւորության նյութի փոփոխությունները ստանան հնարավորինս մեծ...

26.04.2021
Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակությունը հյուրընկալվեց Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 26-ին հանդիպեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էին պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը, Տաթեւիկ Գասպարյանը եւ Կարեն Սիմոնյանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը...

26.04.2021
Մանրամասներ Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներից
Ապրիլի 19-20-ը տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանը, որն անցկացվել է առցանց եղանակով: Վեհաժողովում ԱԺ պատվիրակության կատարած աշխատանքի մանրամասներն ապրիլի 26-ի ասուլիսում ներկայացրին պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյա...

26.04.2021
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքը
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստո...

26.04.2021
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 26-ի` ժամը 15:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am