National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
23.01.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.01.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 22

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 23-ին հերթական նիստերի աշխատանքը շարունակել է՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված հարցերը:

Խորհրդարանը շարունակել է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» նախագծի քննարկումը: Արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականին՝ Աստանայում: Փաստաթուղթը նախատեսում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների, ինչպես նաեւ մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների եւ գույքի սեփականատերերի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ   Իրինա Ղափլանյանը: Փաթեթով առաջարկվում է որոշ խմբագրական փոփոխություններ կատարել ՀՀ մի շարք օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ  օրենքին:

ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Իրինա Ղափլանյանը: Փոխնախարարը պարզաբանել է, որ փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ  օրենքը կարտացոլի ինչպես Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը՝ դրանից բխող իրավակարգավորումներով պայմանավորված, այնպես էլ ԵՏՄ ոլորտային իրավակարգավորումները՝ նպաստելով ոլորտում իրականացվող պետական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը եւ հասարակական հարաբերությունների արդյունավետ եւ անխափան կանոնակարգմանը:

Մերի Գալստյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությունը:

Իրինա Ղափլանյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են  «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը,  որի վերաբերյալ դրական էր նաեւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը: Համաձայնագիրը մշակվել է «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» Բոննի կոնվենցիայի շրջանակներում: Այն ստորագրվել է 1995 թվականի հունիսի 16-ին՝ Հաագայում,  համաձայնագրի տարածքն ընդգրկում է 117 երկիր, որոնցից  79-ը հանդիսանում են համաձայնագրի կողմ: Ըստ զեկուցողի՝ համաձայնագրին միանալը Հայաստանի համար արդյունավետ կլինի: Մասնավորապես՝ Հայաստանը կընդլայնի իր հնարավորությունները՝ ստանալու համար դրամաշնորհներ, այդ թվում եւ AEWA-ի նոր ստեղծվող Փոքր դրամաշնորհների հիմնադրամից՝ միգրացվող ջրային թռչունների տեսակների եւ դրանց բնակավայրերի պահպանության եւ կառավարման, մարդու գործողությունների կառավարման, ուսումնասիրության եւ դիտանցի, կրթության եւ տեղեկատվության համար:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Լենա Նազարյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Այն նպատակ ունի մեծացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: ՀՀ Կառավարության դիրքորոշումը նույնպես նախագծի վերաբերյալ դրական էր:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» լրամշակված օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Փաթեթը նպատակ ունի կանոնակարգել շրջիկ եւ շրջածախ առեւտրի հետ կապված հարաբերությունները: Հեղինակը տեղեկացրել է, որ փաթեթը որոշ չափով փոփոխվել է, քննարկումներ են տեղի ունեցել շրջիկ առեւտրով զբաղվող  քաղաքացիների հետ:

Գլխադասային հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:  ՀՀ Կառավարության տեսակետը նույնպես դրական էր:

Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել նաեւ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Համատիրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների լրամշակված  նախագծերը: Փաթեթը ընդունմամբ համատիրությունների անդամները  պարտադիր վճարներն անկանխիկ եղանակով  կփոխանցեն տվյալ համատիրության կողմից բացված հատուկ բանկային հաշվեհամարին՝ փոխանցում կատարելու միջոցով ապահովելով ողջ գործընթացի թափանցիկությունը:

Հեղինակը նշել է, որ ստացել է մի խումբ առաջարկներ, որոնք ընդունվել են: ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Ղալումյանը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտնել է Կառավարության դրական տեսակետը՝ հրատապ համարելով օրինագծի ընդունումը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով՝ նախատեսվում է հստակեցնել վարժական հավաքներից եւ զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները: Մի շարք դրույթներ համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին, վերացվում են օրենսգրքերի միջեւ առկա անհամապատասխանությունը:

Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ նախաձեռնության հիմնական նպատակն է վերացնել իրավական ատերի միջեւ գոյություն ունեցող հակասությունը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից մշակված եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ  առաջին ընթերցմամբ քննարկվող «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվող արտոնությունից կարող են օգտվել միայն առկա համակարգի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում Կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով սովորող եւ միաժամանակ աշխատող ուսանողները: Կառավարությունը մասնագիտությունների ցանկը կհաստատի` հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Ըստ նրա՝ նախաձեռնությանը պետք է վերաբերվել ոչ թե որպես հարկային արտոնություն, այլ բյուջետային ծախս:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ կառավարության հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունման նպատակն է էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովումը: Օրենքի մի շարք հոդվածներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են նոր կարգավորումներ` իրական սեփականատերերի բացահայտման պահանջի ներդրման վերաբերյալ:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հունվարի 24-ին:
 
 


23.01.2020
Հերթական բաց դաս Ազգային ժողովում
Հունվարի 23-ին Ազգային ժողովում անցկացված «Բաց դասի» մասնակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» ուսումնական հաստատության սաներն ու ուսուցիչներն էին: Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտակ...

23.01.2020
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի եւ քաղաքական ու մամուլի գծով ղեկավար Ստիվ Դոդդսի հետ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS