National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
23.1.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.01.2020
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
1 / 1

Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի եւ քաղաքական ու մամուլի գծով ղեկավար Ստիվ Դոդդսի հետ: 
  
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգը՝ նշելով, որ որպես խորհրդարանական՝ շատ տպավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հատկապես մարդու իրավունքների եւ կանանց հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի գործունեությունից: 
  
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ արդյունավետ կլինի, եթե Հայաստանի Ազգային ժողովում եւս, ինչպես Մեծ Բրիտանիայի խորհրդարանում է, անկախ քաղաքական կողմնորոշումներից բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավոր կանայք ստեղծեն խումբ, որը կքննարկի կանանց, երեխաների եւ մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ խնդիրներ, որն էլ դրական ազդակ կլինի հանրությանն այն մասին, որ կին պատգամավորները կարող են միավորվել՝ առանցքային խնդիրներ լուծելու համար: 
  
Զրուցակիցները քննարկել են նաեւ ատելության խոսքի եւ կեղծ լուրերի հետ կապված խնդիրներ:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ 2019 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայացել է «Մեդիայի ազատության» թեմայով քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության օժանդակությամբ գործող՝ «Աջակցություն Ազգային ժողովին՝ խորհրդարանական վերահսկողությունը եւ ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակում դեսպանատան աջակցությունը հանձնաժողովին՝ իրականացնելու համար իր վերահսկողական գործառույթները, մասնավորապես մարդու իրավունքների ռազմավարության ոլորտում:

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը պատրաստակամություն է հայտնել  հանձնաժողովի հետ սերտ եւ առարկայական համագործակցություն հաստատելու համար: Նա նշել է, որ կքննարկեն Նաիրա Զոհրաբյանի բարձրաձայնած ծրագրի շրջանակում նախաձեռնությանն աջակցելու հարցը:


23.01.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 23-ին հերթական նիստերի աշխատանքը շարունակել է՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված հարցերը: Խորհրդարանը շարունակել է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրո...

23.01.2020
Հերթական բաց դաս Ազգային ժողովում
Հունվարի 23-ին Ազգային ժողովում անցկացված «Բաց դասի» մասնակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» ուսումնական հաստատության սաներն ու ուսուցիչներն էին: Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS