National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
07.11.2019
ՀՀ ԱԺ բարեկամական խումբն ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է Վիետնամում
1 / 7

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգուեն Թի Կիմ Նգանի հետ: Քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Կարեւորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը:

Տիկին խոսնակը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանականների համատեղ նախաձեռնություններին:

ՀՀ Աժ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակ Թոն Թին Ֆոնգի հետ: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական հարթակում նպաստելու են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմանը: Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբի աշխատանքներն իրենց դերակատարարումն են ունենում փոխգործակցության զարգացման գործում:

Վահե Էնֆիաջյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ, որը հարկավոր է արդյունավետ օգտագործել՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Այցի շրջանակում նախատեսված են Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի մի շարք աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վիետնամի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am