«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ աշխատակզմի քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2005 թ. առաջին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:
Ընդունվել, գրանցվել, Աժ նախագահին եւ փոխնախագահներին է հանձնվել ՀՀ քաղաքացիների 993 դիմում, բոլորն էլ պատասխանվել են: ԱԺ նախագահին կից խորհուրդներին է ուղարկվել 1181 նամակ, բոլորն էլ պատասխանվել են:
Աժ մշտական հանձնաժողովներին է հանձնվել 515 նամակ, բոլորն էլ գրավոր կամ բանավոր պատասխանվել են:
Աժ խմբակցություններին եւ պատգամավորական խմբին է հանձնվել 160 դիմում, բոլորն էլ գրավոր կամ բանավոր պատասխանվել են:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, բնակարանային ապահովման. զբաղվածության, սեփականաշնորհման, կենցաղային խնդիրներ: