Տպել
21.04.2005
Ստացվել է 2849 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ աշխատակզմի քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2005 թ. առաջին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել, Աժ նախագահին եւ փոխնախագահներին է  հանձնվել ՀՀ քաղաքացիների 993 դիմում, բոլորն էլ պատասխանվել են: ԱԺ նախագահին կից խորհուրդներին է ուղարկվել 1181 նամակ, բոլորն էլ պատասխանվել են:

Աժ մշտական հանձնաժողովներին է հանձնվել 515 նամակ, բոլորն էլ գրավոր կամ բանավոր պատասխանվել են:

Աժ խմբակցություններին եւ պատգամավորական խմբին է հանձնվել 160 դիմում, բոլորն էլ գրավոր կամ բանավոր պատասխանվել են:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, բնակարանային ապահովման. զբաղվածության, սեփականաշնորհման, կենցաղային խնդիրներ:


21.04.2005
Հեռախոսազրույց Իտալիայի խորհրդարանի նախագահի հետ
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Պիեռ Ֆերդինանդո Կազինիի հետ: Երկու խորհրդարանների նախագահները քննարկել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման եւ քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ Աժ նախագահ Արթուր...

21.04.2005
90-րդ բաց դասը վարեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ փետրվարի 21-ից հանրապետության դպրոցներում Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպվել են բաց դասեր: Դրանք անցկացրել են մանկավարժներ, գիտնականներ, հասարական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս կերպ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ղեկավարությ...