National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
18.04.2005
Կանայք եւ երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության

Ապրիլի 18-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը եւ Երիտասարդական խորհրդարանը «Կանայք եւ երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության» արարողությունն սկսեցին Ծիծեռնակաբերդի Եղեռնի հուշարձանի հարակից տարածքում ծառատունկով, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Երիտասարդական խորհրդարանի, կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Տնկված 90 ծառերը խորհրդանշում էին հայոց ցեղասպանության իննսունամյա տարելիցը, եւ ինչպես հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նշեց` ծառատունկը ոչ միայն թուրքական իշխանությունների կազմակերպած եղեռնագործությանը զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը հարգելու, այլեւ կյանքի շարունակականության, ապրելու հաստատակամության, չարին դիմագրավելով`հույսի,հավատքի ու հարատեւությանխորհուրդ ունի իր մեջ:  Ծառատունկի մասնակիցները Հայոց եղեռնի զոհերի հիշատակը հարգեցին` ծաղիկներդնելով նրանց հուշարձանին:

«Կանայք եւ երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության» միջոցառումը շարունակվեց կին գեղանկարիչներիաշխատանքների ցուցադրմամբ, որը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի անվան սրահում: Շրջանակներից նայող դաժանության մասին պատմող, չարիքը մերժող գեղանկարները կյանքի գովերգման, գեղեցիկի ու բարու հաղթանակի խորհուրդ ունեին:

Գեղանկարների ցուցադրմանը հաջորդեց ցեղասպանությունը դատապարտողհամաժողովը: Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը 20-րդ  դարասկզբին թուրքական իշխանությունների կազմակերպած դաժան ոճրագործության դատապարտման անհրաժեշտությունը պայմանավորեց առաջին հերթին նրանով, որ նման արհավիրքներ  այլեւս չկրկնվեն: «Երիտթուրքերի իրավահաջորդ թուրքական այսօրվա իշխանությունները, չընդունելով դարասկզբին հայերի նկատմամբ կատարած անմարդկային ոճրագործությունը,  դրանով իսկ արդարացնում են այն եւ չեն բացառում նմանատիպ եղեռնագործության հնարավորությունը, ինչը պետք է զգաստացնի եւ ստիպի բոլոր երկրներին դատապարտելու այն. այդ եղեռնագործությունը ոչ միայն հայերի դեմ է իրականացված, այլեւ համայն մարդկության»,- նկատեց տիկին Հակոբյանը:

Հայոց եղեռնի 90-ամյա տարելիցին նվիրված համաժողովիցհետո տեղի ունեցավ մշակութային միջոցառում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am