National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
16.11.2018
Քննարկվել են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր
1 / 1

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկի եւ քաղաքական վերլուծաբան Բարբարա Դեվիսի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում:

Ուրշուլա Գաչեկը նշել է, որ առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ ազգային օրենսդրությանը:

Դիտորդները մշտադիտարկելու են թեկնածուների գրանցումը, քարոզարշավը, ընտրական եւ պետական այլ մարմինների աշխատանքները, ընտրական օրենսդրության կիրառումը, լրատվական դաշտը, դիմում-բողոքներում բարձրացված հարցերի լուծման ընթացակարգերը: Դեսպանի խոսքով՝ առաջիկայում երկարաժամկետ առաքելությունը կսկսի աշխատել 24 հոգանոց խմբով, իսկ ընտրությունների օրը՝ 300 հոգուց բաղկացած թիմով՝ լինելով հանրապետության տարբեր ընտրական տեղամասերում:

Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանը չընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Նա նշել է այն թիրախային մարզերը, ընտրատարածքները, որտեղ, ըստ նրա,  հնարավոր է լինեն որոշ ռիսկային զարգացումներ:

Պատգամավորը վստահություն է հայտնել, որ առաջիկա ընտրությունները բացառիկ են լինելու նորանկախ Հայաստանի պատմության մեջ:  Նա նշել է, որ կան մտահոգություններ որոշ տարածքային ընտրացուցակներով առաջադրված թեկնածուների առումով, ովքեր շարունակում են առաջնորդվել հին մտածելակերպով եւ կարծում են, թե կարող են հին մեթոդներով քվե շահել:

Կողմերը պայմանավորվել են լինել մշտական կապի մեջ՝ հետեւելով իրադարձությունների զարգացմանը:
 


16.11.2018
Հայ խորհրդարանականներն աշխատանքային այցով եղել են Չինաստանում
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-15-ն աշխատանքային այցով եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են ՉԺՀ ԱԳ փոխնախարար, Չինաստանի կուսկոմիտեի քարտուղար Չժան Ե...

16.11.2018
Խորհրդարանում հյուրընկալվել են երիտասարդ կին քաղաքական գործիչներ
ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Լենա Նազարյանը նոյեմբերի 16-ին հանդիպել են խորհրդարան այցելած Հայաստանի 10 քաղաքական կուսակցություններից ընտրված երիտասարդ կին քաղաքական գործիչների հետ: Հյուրերը մասնակցում են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ «Էդուարդո Ֆրայե» հիմնադրամի ն...

16.11.2018
Հայտարարություններ
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՀԱՇՎԱՊԱՀ  (ծածկագիր`  1-2.2-117)       Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`   * բարձրագույն տնտ...

16.11.2018
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քվեարկվել են նախորդ օրերին քննարկված  օրենքների նախագծերը, որոնցից ընդունվել է  միայն առաջին ընթերցմամբ քննարկված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումնե...

16.11.2018
Արա Սաղաթելյանը մասնակցել է խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացման թեմայով միջազգային համաժողովի
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Կիեւում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին: Այն նվիրված է եղել Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացմանը: Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Արեւել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS