ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկի եւ քաղաքական վերլուծաբան Բարբարա Դեվիսի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում:
Ուրշուլա Գաչեկը նշել է, որ առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ ազգային օրենսդրությանը:
Դիտորդները մշտադիտարկելու են թեկնածուների գրանցումը, քարոզարշավը, ընտրական եւ պետական այլ մարմինների աշխատանքները, ընտրական օրենսդրության կիրառումը, լրատվական դաշտը, դիմում-բողոքներում բարձրացված հարցերի լուծման ընթացակարգերը: Դեսպանի խոսքով՝ առաջիկայում երկարաժամկետ առաքելությունը կսկսի աշխատել 24 հոգանոց խմբով, իսկ ընտրությունների օրը՝ 300 հոգուց բաղկացած թիմով՝ լինելով հանրապետության տարբեր ընտրական տեղամասերում:
Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանը չընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Նա նշել է այն թիրախային մարզերը, ընտրատարածքները, որտեղ, ըստ նրա, հնարավոր է լինեն որոշ ռիսկային զարգացումներ:
Պատգամավորը վստահություն է հայտնել, որ առաջիկա ընտրությունները բացառիկ են լինելու նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Նա նշել է, որ կան մտահոգություններ որոշ տարածքային ընտրացուցակներով առաջադրված թեկնածուների առումով, ովքեր շարունակում են առաջնորդվել հին մտածելակերպով եւ կարծում են, թե կարող են հին մեթոդներով քվե շահել:
Կողմերը պայմանավորվել են լինել մշտական կապի մեջ՝ հետեւելով իրադարձությունների զարգացմանը:
Հայ խորհրդարանականներն աշխատանքային այցով եղել են Չինաստանում
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-15-ն աշխատանքային այցով եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են ՉԺՀ ԱԳ փոխնախարար, Չինաստանի կուսկոմիտեի քարտուղար Չժան Ե...
Խորհրդարանում հյուրընկալվել են երիտասարդ կին քաղաքական գործիչներ
ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Լենա Նազարյանը նոյեմբերի 16-ին հանդիպել են խորհրդարան այցելած Հայաստանի 10 քաղաքական կուսակցություններից ընտրված երիտասարդ կին քաղաքական գործիչների հետ: Հյուրերը մասնակցում են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ «Էդուարդո Ֆրայե» հիմնադրամի ն...
Հայտարարություններ
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՀԱՇՎԱՊԱՀ (ծածկագիր` 1-2.2-117) Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` * բարձրագույն տնտ...
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քվեարկվել են նախորդ օրերին քննարկված օրենքների նախագծերը, որոնցից ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ քննարկված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումնե...
Արա Սաղաթելյանը մասնակցել է խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացման թեմայով միջազգային համաժողովի
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Կիեւում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին: Այն նվիրված է եղել Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացմանը: Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Արեւել...