ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 5-ին Մոսկվայում հանդիպել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության եւ փոխաջակցության վրա՝ հավելելով, որ պետք է մեկտեղել բոլոր ջանքերը համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաեւ տարբեր ձեւաչափերով փոխայցելությունները միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:
Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային հարթակներում սերտ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին: