National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.3.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
15.03.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ին հրավիրած նիստում քննարկել է ընտրական, դատական, քրեական դատավարության ոլորտներին առնչվող մի շարք օրենքների նախագծեր եւ օրենսդրական փաթեթներ:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններով եւ լրացումներով խստացվել են նախընտրական քարոզչության սահմանափակումները:

Հանրային ծառայողներին, առողջապահական կազմակերպություններին, ուսումնական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային եւ կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը:

Նախընտրական քարոզչության արգելանքը տարածվում է նաեւ պետական, համայնքային հիմնարկների, կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների վրա:

Արգելվում է նախընտրական քարոզչություն իրականացնել նաեւ դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, բարեգործական, կրոնական եւ միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական բանկի խորհրդի, Հաշվեքննիչ պալատի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, ինքնավար մարմինների անդամներին:

Խստացվել են նաեւ վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը:

Փոխնախարարը նշել է, որ նախագիծը մշակելիս հաշվի են առել միջազգային կառույցների եւ ընտրությունների ժամանակ դիտորդների արձանագրած թերացումները եւ հավելել, թե հիմնական նպատակը ոլորտի օերնսդրորեն կարգավորումն է, ինչը հնարավորություն կտա այսուհետ ընտրությունները կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:

Հարակից խոսքում ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, նշել է, որ վարչական ռեսուրսի բացառումը ընտրական գործընթացից՝ հնարավորություն է բարձր մակարդակով ընտրություններ կազմակերպելու համար:

Պատգամավորների հարցերն առնչվել են ընտրակաշառք բաժանելու համար նախատեսված պատասխանատվությանը, նախընտրական քարոզչություն իրականացնող մանկավարժների եւ դպրոցների տնօրենների նկատմամբ առավել խիստ պատիժներ սահմանելուն:

Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նույնպես կարեւորել է օրենսդրական փաթեթի կյանքի կոչելը եւ նշել, որ օրենքի նախագծով հստակ սահմանվել են այն մարդկանց եւ կազմակերպությունների ցանկը, որոնց արգելվում է նախընտրական քարոզչությունը, այդ թվում՝ մանկավարժների եւ դպրոցների տնօրենների պաշտոնեական դիրքը չարաշահելու համար նախատեսվել են արգելանքի որոշակի սահմանափակումներ եւ վարչական պատասխանատվություն:

Հանձնաժողովականները քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթին տվել են դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցների քառասուն տոկոսն օգտագործվում է համակարգի զարգացման եւ ծառայողների նյութական խրախուսման, քառասուն տոկոսը՝ կատարողական ծախսերի, քսան տոկոսը՝ հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար:

Առաջարկվում է Հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար հատկացված միջոցների չօգտագործված մասը հավասարաչափ ուղղել կատարողական ծախսերին ու համակարգի զարգացման եւ ծառայողների նյութական խրախուսմանը:

Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն առաջարկել է «փոխհատուցում» եզրույթը փոխարինել «հատուցում» եզրույթով, քանի որ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը սահմանում է այդ եզրույթը, ինչն օգտագործվում է իրավակիրառ պրակտիկայում:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը, միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է համարել որոշ հասկացությունների հստակեցումը, ինչպես նաեւ կարեւորել քննարկվող խնդրի վերաբերյալ վիճակագրություն ներկայացնելը:

Նա գործընկերոջն առաջարկել է լրամշակել օրինագիծն այնուհետեւ ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը:

Հիմնական զեկուցողն ընդունել է առաջարկությունը:

Մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Ռուզաննա Մուրադյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Հակոբ Բեգլարյանի, Ֆելիքս Ցոլակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանի՝ օրինագծի ընդունումը պայմանավորված է տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի եւ նրանց ներկայացուցիչների շահերն արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Գործող քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ քննիչը պարտավոր է շահագրգիռ անձանց գրավոր տեղեկացնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին եւ միաժամանակ պարզաբանել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել նախատեսված կարգով:

Պատգամավորը նշել է, թե նորմերի մեկնաբանությունը թույլ է տալիս եզրակացնել, որ քննիչը զուտ տեղեկացնում է որոշման մասին, այսինքն, շահագրգիռ անձինք, տեղեկանալով կասեցված վարույթի մասին, չեն ստանում որոշման պատճենը:

Օրենսդրական նախաձեռնությամբ քննիչը կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաեւ տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենը՝ պարզաբանելով գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը եւ բողոքարկման կարգը:

Պատգամավոր Արտակ Զեյնալյանն առաջարկել է նախագծում ներառել «պատշաճ ծանուցում» եզրույթն, ինչն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Պատգամավորներն իրենց խոսքում կողմ են արտահայտվել օրենսդրական նախաձեռնությանը եւ տվել դրական եզրակացություն: ՀՀ ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովականները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հետաձգվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:


15.03.2018
«Հայ եւ ռուս պատգամավորները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վերահաստատել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի հայտարարությունների կարեւորությունը». Արմեն Աշոտյան
ՀՀ Ազգային ժողովում մարտի 14-ին աշխատանքն է ավարտել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ, որի արդյունքում կողմերը՝ հանձինս նիստի համանախագահների...

15.03.2018
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Մարզպետունի Մարգարյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով: Շնորհավորելով Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրման կապակցությամբ` ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել նրա գործունեությունը պետական տար...

15.03.2018
Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երեւանի առաջին քաղաքային հիվանդանոցում տեղակայված, վերջերս կառուցված Հայրենիքի պաշտպանի ժամանակակից վերականգնողական կենտրոն: Արա Բաբլոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջ...

15.03.2018
Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, մարտի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում՝ դիտարկելու ՌԴ նախագահական ընտրությունները: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ Սանկտ Պետերբ...

15.03.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am