National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.3.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.03.2004
Ազգային ժողովում տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը

Մարտի 15-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Եվրամիություն- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ԵՄ անդամ երկրների դեսպանները:

Ողջունելով եւ արդյունավետ աշխատանք մաղթելով նիստի մասնակիցներին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ նորընտիր խորհրդարանը Եվրախորհրդում ստանձնած պարտավորությունների կատարման հարցում եղել է հետեւողական եւ սկզբունքային, որի արդյունքում ընդունվել ենպարտավորությունեի ցանկում ամրագրված մի շարք առանցքային օրենքներ եւ վավերացվել են բոլոր կոնվենցիաները:Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում մշակվել է նոր օրենսդրական բարեփոխումների ժամանակացույց, որին ձեռնամուխ է եղել Ազգային ժողովը ընթացիկ նստաշրջանի ընթացքում: ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ խորհրդարանը հետեւողական է լինելու ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները կատարելու հարցում: Հայաստանը գտնվում է սահմանադրական , ընտրական, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների գործունեության օրենսդրական բարեփոխումների փուլում: Առաջիկայում ԵԽ փորձագետների հետ կմշակվի դատաիրավական համակարգին վերաբերող օրենսդրություն: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց «Եվրամիությունը, որը մայիսի 1-ից ընդլայնում է իր սահմանները, այն բաղձալի կետն է, որինմեր երկիրը ձգտնում է եւ որին կարող ենք հասնել նաեւ այս հանձնաժողովի արդյունավետ գուծունեւության արդյունքում: Հանձնաժովիարդարացի քաղաքական հարցադրումների արդյունքում Հարավային Կովկասը  ներառվեց « ԵՄ նոր հարեւաններ» ձեւակերպման մեջ»:

Նիստի մասնակիցներին ողջունեցին Արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը, Եվրամիության խորհրդի նախագահող երկիր Իռլանդիան ներկայացնող` ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Վուլֆ Բարթելսը, ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Թորբան Հոլցեն: Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Հայաստանի ջանքերը Եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ եւ  ԵԽ-ում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:

Օրակարգի եւ 2003թ. մարտի 24-25-ը Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրության ընդունումից հետո` հանձնաժողովը անցավ օրակարգային հարցերի քննարկմանը:

Հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը իր ելույթում անդրադարձավ Հայաստանի ԵԽ-ում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին`  նշելով, որ մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք կատարվել եւ այս ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, մասնավորապես ժողովրդավարացման, մարդու իրավունքների եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների ոլորտներում: ԱԺ-ն վավերացրել է 6-րդ արձանագրությունը, որի հիման վրա ամբողջությամբ բարեփոխվել է Քրեական օրենսգիրքը, ընդունվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը, որի արդյունքում արդեն Հայաստանում գործում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Ընդունվել է նաեւ «Այլընտրանքային ծառայութան մասին» օրենքը, որը պարտավորթյունների մեջ կարեւորագույն տեղ էր գրավում: Պարոն Ռուստամյանը նշեց, որ կոնվենցիաների վավերացման մասով Հայաստանը որեւէ պարտավորություն չունի: Այս շարքում առանձնացվեց Սոցիալական խարտիայի վավերացումը, որին համահունչ կառավարությունն ընդունվել է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը: Վճռական քայլեր են կատարվել կոռուպցիայի դեմ պայքարում, Հայաստանի կառավարությունը ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը, 2004թ. հունվարին Հայաստանը անդամագրվել է «Գրեկո»միջազգային հեղինակավոր կազմակերպությանը` դառնալով 37-րդ անդամը: Այս համատեքստում պարոն Ռուստամյանը կարեւորեց Քրեական եւ Քաղաքացիական կոնվենցիաների ընդունումը:

Անդրադառնալով դատաիրավական համակարգի բարեփոխումներին, նշվեց , որ շուտով խորհրդարանին է ներկայացվելու դատաիրավական բարեփոխումների նոր փաթեթ: Ընդունվելու են միջազգային չափանիշներին համապատասխան մի շարք օրենքներ, մասնավորապես «Դատախազության մասին», «Դատապաշտպանների մասին» օրենքները, Քրեադատավարական օրնեսգիրքը եւ այլն:

Պարոն Ռուստամյանը կարեւորեց տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումները, անդրադարձավ Երեւանի կարգավիճակի հարցին: Հարցը քննարկման փուլում է, մինչեւ սահմանադրական բարեփոխումների ընդունումը, որպես միջանկյալ լուծում, անհրաժեշտություն է առաջացել Երեւանի մասին օրենքի ընդունումը:

Մամուլի ազատության ուղղությամբ նույնպես մեծ աշխատանք է կատարվել. խորհրդարանը ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին»., «Զանգվածային լրատվության մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքները:

Անդրադառնալով տարաշածրջանային խնդիրներին ` Արմեն Ռուստամյանը անհրաժեշտ համարեց տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, որին մեծապես խոչընդոտում է Ադրբեջանը: Պարոն Ռուստամյանը ողջունեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ընդհանուր տնտեսական մրցակցային դաշտ ստեղծելու առաջարկը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցուման ընդունելի համարվեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունը բանակցությունները զրոյական մակարդակից սկսելու վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննարկվեցին 2003թ մարտին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի առաջարկությունների կատարման ընթացքը, Հայաստանում քաղաքական իրավիճակը եւ ժողովրդավարության գործընթացը, մամուլի ազատության հարցը, 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հաջորդող Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության առաջարկությունների իրականացումը եւ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր:

Մարտի 16-ին հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքները:


15.03.2004
Այց` եվրոպական ուղղվածությամբ
Մարտի 16-ին Լեհաստանի Սեյմի մարշալ Մարեկ Բորովսկու հրավերով պաշտոնական այցով Լեհաստան կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Լեհաստանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա  երկրի օրենսդիր ու գործադիր իշխանության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am