National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.2.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
23.02.2007
Բելգիայի Թագավորության դեսպանը Ազգային ժողովում

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Շարլ Գիսլենին:

«Վստահ եմ, որ Ձեր գործունեությունն օգտակար կլինի երկու երկրների հարաբերությունների խորացման համար եւ Ձեր պաշտոնավարման ընթացքում ավելի ակտիվ միջխորհրդարանական հարաբերություններ կունենանք»` ասաց ԱԺ նախագահը` ողջունելով պարոն Գիսլենին: Բելգիայի Թագավորության  հետ հարաբերությունները կարեւորվեցին քաղաքական ու տնտեսական, միջազգային կառույցներում համագործակցության առումով: Պարոն Թորոսյանը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից մեկն է. սահմանադրության բարեփոխումը հենց նպատակ ուներ եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրություն ունենալ եւ խորհրդարանական ընտրություններից հետո կսկսեն գործել սահմանադրական բարեփոխումների նաեւ քաղաքական համակարգին վերաբերող դրույթները: Եվրախորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը մեծապես զգացել է ԵԽ-ի աջակցությունը բարեփոխումների իրականացման համար:

Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Շարլ Գիսլենը նշեց, որ իր խնդիրն է երկու երկրների հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում, եւ` մասնավորապես միջխորհրդարանական: Դեսպանը նշեց նաեւ, որ Բելգիան մշտապես զգայուն վերաբերմունք է ունեցել Հայաստանի եւ հայերի նկատմամբ.պատահական չէ, որ Բելգիայի խորհրդարանը Եվրոպայում առաջինը մատնանշեց  Թուրքիայի պատմության ընթացքում գործած սխալը` նաեւ իր պատմության դասագրքերում անդրադառնալով ցեղասպանության փաստին եւ այսօրվա Հայաստանին:Դեսպանը իր գործունեության խնդիրներից մեկը համարեց տնտեսական հարաբերությունների ընդլայնումը եւ երկու երկրների ձեռներեցների միջեւ գործուն կապերի հաստատումը: Նրա գնահատմամբ` Եվրախորհրդի անդամ Հայաստանը մի օր կլինի նաեւ Եվրամիությունում` լիովին անդամագրվելով եվրոպական մեծ ընտանիքին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ առաջիկա խորհրդարական ընտրություններին` կարեւորվեց դրանց անցկացումը միջազգային չափանիշներին համապատասխան. ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ ընտրությունները Հայաստանի համար կարեւոր են ոչ միայն իշխանության ձեւավորման տեսակետից, այլ նաեւ Հայաստանի զարգացման հետագա տարիների ընթացքի եւ բարեփոխումների շարունակման առումով:

Դատական համակարգի բարեփոխումներին եւս անդրադարձ եղավ հանդիպման ժամանակ` դեսպանի խնդրանքով ԱԺ նախագահը նրան իրազեկեց կատարված բարեփոխումների ու դրանց իրականացման ընթացքի մասին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am