National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.04.2006
«Բոլոր Ֆրանսիացիներս հայերի կողքին ենք»

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի հայկական բոլոր քառասուն եկեղեցիներում հիշատակի պատարագ մատուցվեց եւ ղողանջեցին զանգերը: Իսկ հիսուն հազար հայերով բնակեցված Մարսելում Ֆրանսիայի Սենատի առաջին փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի հրավերով ՀՀ ԱԺ  նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ Մարսելի Ապրիլի քսանչորսի անունը կրող պողոտայումՖրանսիայի պետության հոգածությամբ հուշակոթող բացվեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված: Մինչ այդ հանդիսավոր երթ տեղի ունեցավ քաղաքապետարանից մինչեւ Ապրիլի քսանչորսի փողոց:Հուշակոթողի բացմանը մասնակցում էին Պրովանս Ալպ կոտ դ'Ազյուրի շրջանիպրեֆեկտ, կառավարության ներկայացուցիչ Քրիստիան Ֆրեմոնը, Բուժ դյու Ռոնի շրջանի գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան Նոել Գերինիի ներկայացուցիչ Քրիստիան Մաասը, Պրովանս Կոտ դ'Ազյուրի գլխավոր խորհրդի նախագահ Միշել Վոզելը, Ռենե Մյուզլիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը, ֆրանսիացիներ, հայեր:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշակաթողի բացման արարողությանը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ասաց.

«Ապրիլի 24-ը տխուր օր է մեզ համար:Բազմաթիվ երկրներում հարյուր հազարավոր մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում ցեղասպանության զոհերին, այցելում են հուշակոթողներ: Ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի արժանապատվության հարցն է, քաղաքակիրթ մարդկության հարգանքի տուրքն է անմեղ զոհերի հիշատակին, արդարության ճանաչումն է եւ առհավտաչյան այն իրողության, որ այլեւս նման ոճրագործություններ տեղի չեն ունենա:

Ֆրանսիայի համար դժվար ժամանակներում Ֆրանսիայի հայ զավակները հավատարիմ քաղաքացիների նման զենքով պաշտպանեցին իրենց նոր հայրենիքի ազատությունը: Այսօր մոտ հինգ հարյուր հազար հայ հայկական համանքը իր պարտքն է բարեխղճորեն կատարում Ֆրանսիայի առաջ` դառնալով մեր բարեկամության առհավատչյան: Որպես ԱԺ նախագահ` ցանկանում են Հայաստանի իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի պետությանը այս հուշարձանի համար, նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին այս հուշակոթողի բացումը` քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենին, փոխքաղաքապետ, մեր հայրենակից Ժիլբեր Կերկերյանին, բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի կողքին: Այսօր Հայաստանի Հանրապետությունը շարունակում է առաջընթացի ճանապարհը, ապրիլի քսանչորսը ողբերգության, ոգեկոչման օր է, բայց այսօր նաեւ պետք է կարողանանք նայել ապագային, մեր բարեկամների հետ գնալ առաջ, հասնել ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, որովհետեւ դրա ստվերը շարունակում է ուղեկցել մեր ժողովրդին: Մենք պետք է կարողանանք առաջ գնալ, մեր հայրենակիցների, մեր բարեկամների շնորհիվ:Վերստին շնորհակալ եմ Ֆրանսիայի պետությանը` մեր կողքին լինելու համար»:

Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, կարեւորելով Հայաստանի խորհրդարանի նախագահի ու պատգամավորների ներկայությունը հուշակոթողի բացման արարողությանը, նշեց. «Երբ դրեցինք այս հուշակոթողի առաջին քարը, պայմանավորվեցինք հանդիպել նաեւ բացման արարողությանը: Այսուհետթե Մարսելում, թե Երեւանում հանդիպելիսայս հուշակոթողը կմնա իմ, Ձեր եւ բոլոր մարսելահայերի սրտերում: Սա կարեւոր քաղաքական իրադարձություն է մեր երկրների կյանքում, երբ Մարսելում բացվում է նման հուշակոթող եւ արարողությանը մասնակցում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը»:

Պարոն Գոդենն ընթերցեց հարյուրամյա մարսելահայ տիկին Մարիամ Կալաչյանի իրեն հասցեագրված նամակը, որտեղ եղեռնից փրկված հայ կինը գրում էր, որհուշակոթողում տեսնում է իր ծնողների հիշատակը, որ զոհ են գնացել Թուրքիայում:

Ֆրանսիայի պետության անունից ելույթ ունեցավ Պրովանս Ալպ կոտ դ'Ազյուրի պրեֆեկտ Քրիստիան Ֆրեմոնը եւ եւս մեկ անգամ հավաստեց, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է եւ դատապարտում է ցեղասպանությունը, նա նշեց, որ Ֆրանսիայում ոչ ոք չի կասկածում ցեղասպանության փաստը եւ Ֆրանսիան Հայաստանի կողքին է ոչ միայն ցեղասպանության դատապարտման, այլեւ Հայաստանին վերաբերող բոլոր հարցերում` բարեփոխումներ, համագործակցություն միջազգային կառույցներում, եւ այդ բարեկամության վկայությունն է սեպտեմբերից սկսվող «Հայաստան, իմ բարեկամ» խորագրով Հայաստանի տարին:

Հուշակոթողի բացմանը արարողությանը հնչած այլ ելույթներում եւս դատապարտվում էր ցեղասպանությունը եւ հարգանքի տուրք էր մատուցվում ցեղասպանության զոհերին:

Մարսելի Համազգային վարժարանում եւս հուզիչ հանդիպում տեղի ունեցավ սաների ու ուսուցիչների հետ: Վարժարանի տնօրենը անկախ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի այցը վարժարան` այն էլ ապրիլի քսանչորսին համարեց պատմական:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց այն բոլոր մարդկանց, ում ջանքերով դպրոցը կայացել է ու հայապահպանության դժվարին առաքելությունն է իրականացնում Մարսելում: ԱԺ նախագահը կարեւորեց ՀՅԴ-ի դերը այդ հարցում: «Ես գիտեմ, որ ձեզ համար դժվար է, դուք պիտի այնպես աշխատեք, որ ձեր հոգիներում, ձեր սերունդների հոգիներում պահպանեք հայոց ճրագը, ուժ ու զորություն պիտի ունենաք, որ Հայաստանը սիրեք եւ ձեր սրտերում տաք մի տեղ պահեք Հայաստանի համար: Մենք զորեղ ու ուժեղ ենք միասին: Ասել, որ այսօր Հայաստանն ու սփյուռքը արդյունավետ են աշխատում իրար հետ, չենք կարող, դեռ շատ բան չի արվում: Մենք պիտի ավելի շատ շփվենք միմյանց հետ, ավելի արդյունավետ օգտագործենք ձեր աջակցությունը այն Հայաստանը ստեղծելու համար, որի մասին երազում էինք: Այսօր Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, բայց մենք կամաց-կամաց առաջ ենք գնում` հաղթահարելով բոլոր դժվարությունները: Մենք պիտի այնպիսի հայրենիք ստեղծենք, ուր մարդիկ վերադառնում են: Դա, իհարկե, հեշտ չէ, բայց մենք պետք է աշխատենք, ժողովրդավարական, լավ ու արդար Հայաստան ստեղծենք»,-ասաց ԱԺ նախագահը: Նա նաեւ նշեց, որ բոլոր հանդիպումներում համոզվել է, որ ֆրանսահայ համայնքը շատ կազմակերպված ու լավ համայնք է եւ անմիջապես զգացվում է պատկառանքը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Արթուր Բաղդասարյանը դպրոցի սաներին հրավիրեց Հայաստան` հայրենիքը տեսնելու, ճանաչելու համար:

Օրվա ընթացքում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը մի քանի հարցազրույցներ տվեց ֆրանսիական հեռուստաընկերություններին ու թերթերին:


24.04.2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ուղերձը ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը գլուխ են խոնարհում 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի առջեւ:Հայոց ցեղասպանությունը ոճիր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համայն մարդկության դեմ, եւ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am