National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.04.2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ուղերձը ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը գլուխ են խոնարհում 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի առջեւ:

Հայ ոց ցեղասպանությունը ոճիր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համայն մարդկության դեմ, եւ ցեղասպանության ճանաչում ն ու դատապարտումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի բոլոր երկրների համար: Նման ոճրագործությունների դատապարտման միջոցով միայն հնարավոր կլինի խուսափել դրանց կրկնությունից :

Տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը, ինչը խոսում է սերունդների առջեւ մարդկության պատասխանատվության գիտակցման մասին: Միայն համաշխարհային հանրության, ինչպես նաեւ թուրքական պետության կողմից ոճրի գիտակցումն ու դատապարտումը կարող է բացառել դրա կրկնությունը:

Տարբեր երկրների խորհրդարաններ Հայոց ցեղասպանությունը դատապարտողօրենքներ ու բանաձեւեր են ընդունել, եւ մենք շնորհակալ են բոլոր այն երկրներին, որոնք աջակցում են մեզ այս հարցում:

Վերստին գլուխ ենք խոնարհում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ եւ զորակցության խոսք ենք ուղղում եղեռնըվերապրած մեր հայրենակիցներին:


24.04.2006
«Բոլոր Ֆրանսիացիներս հայերի կողքին ենք»
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի հայկական բոլոր քառասուն եկեղեցիներում հիշատակի պատարագ մատուցվեց եւ ղողանջեցին զանգերը: Իսկ հիսուն հազար հայերով բնակեցված Մարսելում Ֆրանսիայի Սենատի առաջին փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի հրավերով ՀՀ ԱԺ  նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am