National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
08.09.2005
Հանդիպումներ Նյու-Յորքում

Սեպտեմբերի 8-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը Նյու Յորքում մասնակցեց Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթնաժողովին: Լիագումար նիստի  ընթացքում արծարծվեցին դարի մարտահրավերներին առնչվող խնդիրներ’ աղքատության, կոռուպցիայի, ահաբեկչության դեմ պայքարի եւ այլն: Բոլոր ելույթներում առանձնահատուկ կերպով կարեւորվում էր խորհրդարանի դերը այս խնդիրների լուծման գործում: Ելույթ ունենալով «Խորհրդարանների դերը ժողովրդավարության զարգացման գործում» թեմայով քննարկումներին’ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց խորհրդարանի դերը ժողովրդավարության զարգացման գործում, հանդես գալով «Ուժեղ խորհրդարան, ուժեղ ժողովրդավարություն» կարգախոսով: Արթուր Բաղդասարյանը ունեցավ նաեւ երկկողմ հանդիպումներ: ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ քննարկվեցին հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՊՀ բարեփոխումներին առնչվող հարցեր: Իտալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ջանֆրանկո Կազինիի հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության խնդիրները, ինչպես նաեւ միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության հարցերը: Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինի, Սլովակիայի խորհրդարանի նախագահ Պավոլ Հռուսովսկու, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ քննարկվեցին Արթուր  Բաղդասարյանի հրավերով Հայաստանի Հանրապետություն առաջիկա պաշտոնական այցերին առնչվող խնդիրներ: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց նաեւ Լիտվայի խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի, Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի, Կիրգիզիայի խորհրդարանի նախագահ Օմուրբեկ Տեկեբաեւի, Իսրայելի Կնեսետի նախագահ Ռուվեն Ռիվլինի հետ, որոնց ժամանակ քննարկվեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:


08.09.2005
ԱԺ նախագահը Նյու Յորքում կմասնակցի խորհրդարանների նախագահների համաշխարհային կոնֆերանսին
Վաշինգտոնում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի նախագահ Դենիս Հաստերտի հետ: Լիակատար փոխըմբռնման պայմաններում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր: Որոշվեց զարգացնել հարաբերությունները ԱՄՆ Կոնգրեսի եւ Ազգային Ժողովի միջեւ, մատնանաշելով, որ դրան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am