National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
08.09.2005
ԱԺ նախագահը Նյու Յորքում կմասնակցի խորհրդարանների նախագահների համաշխարհային կոնֆերանսին

Վաշինգտոնում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի նախագահ Դենիս Հաստերտի հետ: Լիակատար փոխըմբռնման պայմաններում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր: Որոշվեց զարգացնել հարաբերությունները ԱՄՆ Կոնգրեսի եւ Ազգային Ժողովի միջեւ, մատնանաշելով, որ դրանց փաստացի բացակայությունը չի նպաստում երկկողմ համագործակցությանը: Պայմանավորվածություն ձեռքբերվեց մի քանի կոնկրետ խնդիրների շուրջ համագործակցության մասին:

ԱՄՆ Կոնգրեսի նախագահ, հանրապետական Դենիս Հաստերտի հետ հանդիպումից հետո Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական խմբակցության ղեկավար Նենսի Փելոզիի, դեմոկրատական փոքրամասնության վերահսկիչ մարմնի ղեկավար Սթենլի Հովերթի հետ: Նրանց հետ եւս ԱԺ նախագահը քննարկումներ ունեցավ Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրների, Հայաստանում եւ տարածաշրջանում իրականացվող գործընթացների մասին: ԱՄՆ-Կովկաս (Հայաստան) հանձնախմբի համանախագահներ Ջոն Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնի, կոնգրեսականներ Աննա Էշուի, Ջոն Սվինիի, Սկոտ Գերոտի, Ադամ Շիֆի եւ Ջո Շվորսի հետ քննարկվեցին Թուրքիայիկողմից Հայաստանի շրջափակման վերացման, ցեղասպանության ճանաչման, Հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ խնդիրներ:Կոնգրեսի օրակարգում է գտնվում երկու նախագիծ’ ցեղասպանության ճանաչման, եւ Թուրքիայի կողմից  Հայաստանը շրջափակելու միջոցով նոր երկաթգիծ կառուցելու նախաձեռնության դեմ: ԱԺ նախագահը խնդրեց աջակցել նշված հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելուն` միաժամանակ շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին` իրենց հայանպաստ գործունեության համար: Արթուր Բաղդասարյանը նրանց հրավիրեց Հայաստան, հրավերը սիրով ընդունվեց: Հանդիպման ընթացքում կոնգրեսականների խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դան Ֆրիդի, Կովկասի եւ Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Ֆոքսի հետ քննարկվեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին եւ Հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր:

Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գծով Պետքարտուղարի գործող տեղակալ Գլին Դեվիսի հետ քննարկվեցին ՀՀ ներքաղաքական իրավիճակին, սահմանադրական, ընտրական եւ դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր:

ԱՄՆ Պետքարտուղարությունում տեղի ունեցած երկու հանդիպումների ժամանակ էլ փոխըմբռնման մթնոլորտում կողմերը կարեւորեցին տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը:

Այնուհետեւ ԱԺ նախագահը մեկնեց Նյու-Յորք, որտեղ կմասնակցի խոհրդարանների նախագահների 2-րդ համաշխարհային կոնֆերանսի աշխատանքներին, ուր նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը, ինչպես նաեւ մի շարք երկկողմանի պաշտոնական հանդիպումներ:


08.09.2005
Հանդիպումներ Նյու-Յորքում
Սեպտեմբերի 8-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը Նյու Յորքում մասնակցեց Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթնաժողովին: Լիագումար նիստի  ընթացքում արծարծվեցին դարի մարտահրավերներին առնչվող խնդիրներ’ աղքատության, կոռուպցիայի, ահաբեկչության դեմ պայքարի եւ այլն: Բոլոր ելույթներում առանձնահա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am