Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՊՀ ՄԽՎ քարտուղար Միխայիլ Կրոտովին: Հանդիպմանը մասնակցում էր ԱՊՀ ՄԽՎ ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Ֆելիքս Ղուշչյանը:
Պարոն Կրոտովը ԱԺ նախագահին ներկայացրեց ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստից հետո կատարված աշխատանքները, պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսին Սանկտպետերբուրգյան տնտեսական ֆորումին Հայաստանի ԱԺ պատվիրակության մասնակցության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ԱՊՀ եւ ԱՊՀ ՄԽՎ-ի վերակառուցման ու հետագա կատարելագործման հեռանկարները: