National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.6.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
01.06.2005
Իսպանիայի նորանշանակ դեսպանը Ազգային ժողովում

Հունիսի 1-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ֆրանսիսկո Խավյեր Էլորսա Կավենգտին:

Պարոն Կավենգտը խորհրդարանի նախագահին հաղորդեց, որ իսպանահայկական հարաբերությունների խորացման նպատակով Հայաստանում կնշանակվի Իսպանիայի պատվո հյուպատոս եւ կբացվի Սերվանտեսի ինստիտուտի ներկայացուցչություն: Դեսպանը նաեւ նշեց, որ իր խնդիրն է ակտիվացնել երկու երկրների փոխհարաբերությունները եւ այդ նպատակով մշակված են մի քանի ծրագրեր` այդ թվում նաեւ ներդրումների առումով, քանի որ Հայաստանի օրենսդրությունը եւ տնտեսական կայուն աճը ներդրումների համար բարենպաստ դաշտ են ստեղծում:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով միջպետական հարաբերությունների զարգացումը, շեշտադրեց միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ համագործակցությունը  միջազգային կառույցներում, տնտեսության,  գիտության, մշակույթի ոլորտներում: Փոխադարձաբար կարեւորվեց երկու երկրների կապերի ակտիվացումը «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում:


01.06.2005
Կարեւորվեցին հայաստանյան բարեփոխումները
Հունիսի 1-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց ԱՄՆ սենատոր Նորմ Քոլմենին: Նրա խնդրանքով Աժ նախագահը իրազեկեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական, օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ գործնական ու հետեւողական պայքարի, տարածաշրջանային խնդիրներում Հայաստանի դիրքորոշումների եւ հարեւ...

01.06.2005
Քննարկվեցին ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում համագործակցության հարցեր
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՊՀ ՄԽՎ քարտուղար Միխայիլ Կրոտովին: Հանդիպմանը մասնակցում էր ԱՊՀ ՄԽՎ ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Ֆելիքս Ղուշչյանը:Պարոն Կրոտովը ԱԺ նախագահին  ներկայացրեց ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստից հետո կատարված աշխատանքները, պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am