National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.3.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
01.03.2005
Հայ-թուրքական հարաբերությունների քննարկումներ Գերմանիայի խորհրդարանում

Գերմանիայի բունդեստագից ստացված տեղեկություններով` փետրվարի 22-ին Գերմանիայի Քրիստոնեա-ժողովրդավարական միության /ՔԺՄ/ եւ Քրիստոնեա-սոցիալական միության /ՔՍՄ/ խորհրդարանական խմբակցությունը հայցադիմում է ներկայացրել երկրի խորհրդարան, ուր, հաստատագրված է, որ առաջին աշխարհամարտի ընթացքում երիտթուրքական իշխանությունների կողմից ծրագրված զանգվածային տեղահանություններին եւ ջարդերին զոհ են գնացել շուրջ 1,5 միլիոն հայեր, եւ Թուրքիայի ներկայիս իշխանությունները շարունակում են մերժել եղելությունը: Հայցադիմումը, որ ստորագրել են ՔԺՄ/ՔՍՄ 20 պատգամավորներ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավարությունը` Անգելա Մերկելը եւ Միխաել Գլոսը, վերնագրված է «1915 թ. ապրիլի 24-ին հայերի տեղահանությունների եւ ջարդերի 90-րդ տարեդարձի հիշատակի կապակցությամբ. Գերմանիան պետք է իր օժանդակությունը բերի թուրքերի եւ հայերի հաշտեցմանը»:

Հայցադիմումում նշվում է, որ Գերմանիան պետք է հանդես գա այն բանի օգտին, որպեսզի Թուրքիան առանց նախապայմանների քննության առնի հայ ժողովրդի հանդեպ խաղացած իր դերը` եւ պատմական եւ համաժամանակյա կտրվածքով, պետք է հանդես գա ի նպաստ Թուրքիայում ազատ խոսքի երաշխավորման եւ, հատկապես, հայերի կոտորածների առնչությամբ, իր ազդեցությունը օգտագործի, որպեսզի Թուրքիան նորմալացնի իր հարաբերությունները Հայաստանի հետ, իր նպաստը բերի, որպեսզի թուրքերի եւ հայերի միջեւ, պատմական մեղքի հաշտեցման եւ ներողամտության միջոցով, հավասարակշռություն հաստատվի, իր նպաստը բերի, որպեսզի հայերի տեղահանության պատմության ուսումնասիրությունը ներառվի նաեւ Գերմանիայում հետազոտվող 20-րդ դարի էթնիկ հակամարտությունների պատմության կազմում:

Գերմանական կենտրոնական մամուլը եւս անդրադարձել է այդ թեմային, նշելով, որ եթե դիմումը Բունդեսթագում մեծամասնություն ստանա եւ ընդունվի, դա սկզբունքային շրջադարձ կնշանավորի գերմանական քաղաքականության մեջ: Մամուլում քննադատվել են գերմանացի քաղաքագետներն ու դիվանագետները, քանի որ գերագնահատել են Թուրքիայի քաղաքական եւ դիվանագիտական շրջանների ինքնաքննադատության ընդունակությունը եւ վերջին տարիներին ակտիվ միջամտության պակասի, հապաղումների հետեւանքով այսօր Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները գտնվում են Հայաստանի հետանկախական շրջանից ի վեր հաստատագրված սառնության մթնոլորտում: Frankfurter Allgemeine Zeitung-ի հոդվածագիր Ռեգինա Մյոնխը թերթի փետրվար 23-ի համարում քննադատում է այն գերմանացի քաղաքագետներին ու դիվանագիտական շրջաններին, ովքեր հայ-թուրքական հարաբերություններում իշխող լարվածության համար մեղադրում էին նաեւ հայերին, պատճառաբանելով, թե «նրանք շատ են կենտրոնացած իրենց անցյալի վրա եւ աչքից կորցրել են իրենց հետապնդած քաղաքական նպատակները»: Հոդվածագիրը քննադատում է այս կերպ մտածողներին, ասելով, որ այսպես մտածողները երեւի կարծում են, թե «հաշտությունը հնարավոր է առանց արդարության: Արկածախնդիր հիմնավորում, եթե այս մտածողությունը համեմատելու լինենք մեր երկրում եւ ընդհանրապես Եվրոպայում ընդունված մարդու իրավունքների ստանդարտներին եւ հիշողության կուլտուրայի ոգուն: Այն հույսը, թե Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների ընթացքում ինչ-որ բան կփոխվի, ի դերեւ ելավ եւ մինչ այժմ չի հաստատվում»:

Գերմանիայի իշխող  Սոցիալ-դեմոկրատական կուսակցության /ԳՍԴԿ/ մի շարք ներկայացուցիչներ դրական վերաբերմունք են արտահայտել իրենց ընդդիմադիր քաղաքական միավորման դիմումի առնչությամբ: ԳՍԴԿ Բունդեսթագի խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով փոխխոսնակ Մարկուս Մեքկելը Mitteldeutsche Zeitung-ի փետրվարի 26-ի համարում ողջունելով ՔԺՄ/ՔՍՄ հայցադիմումը հայտարարել է.  «որ դա շատ լավ հիմք է Բունդեսթագի ֆրակցիաների կողմից միասնական դիմումի ներկայացման համար: Այդ մասին հենց այսօր պետք է խոսակցություն սկսել: Իրողության ընդունումը կարեւոր է նաեւ Թուրքիայի համար: Մերձեցումը Եվրոպային ենթադրում է որոշակի քաղաքական կուլտուրայի առկայություն, որ պետք է նաեւ սեփական պատմության ծանր շրջանների հանդեպ քննադատական վերաբերմունք ունենաս»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am