National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
30.11.2017
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 5

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝  ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով, իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերով եւ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված կարգավորումների վերաբերյալ: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը խորհրդարանին է ներկայացրել փաստաթղթի անցումային դրույթները, որոնք Հայաստանը, որպես անդամ երկիր, պետք է իրականացնի մինչեւ 2020 թվականը: Նախատեսվում է 16 միջազգային պայմանագրի գործունեության վերանայում: Ինչպես նշել է Վախթանգ Միրումյանը, դրանք ներմուծման, մաքսատուրքերի վՃարման հետաձգման եւ տարաժամկետ վՃարման, մաքսային տարանցման դեպքում մաքսատուրքի եւ հարկերի վՃարման գործով պարտավորությունների կատարման ապահովման եւ ֆիզիկական անձանց օգտագործման ապրանքների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերն են: Մնացած 13-ի գործողությունն ամբողջությամբ կդադարեցվի: Դրանք վերաբերում են մաքսային արժեքների որոշման, փոխադարձ վարչական օգտագործման, մաքսային մարմինների միջեւ տեղեկությունների փոխանակման, երկաթուղային տրանսպորտով եւ միջազգային փոստային առաքումներով ապրանքների տեղափոխման, մաքսային հսկողության որոշակի ձեւերի ազատման, դրանց գործառույթների իրականացմանն ուղղված տեղեկատվության փոխանակման հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին:

Պատգամավորներն ու հանրային հատվածը ներկայացնող տնտեսագետները հարցեր են ուղղել ՊԵԿ նախագահի տեղակալին: Դրանք վերաբերել են ՀՀ-ԵԱՏՄ հարաբերությունները կարգավորող իրավական դաշտին եւ տնտեսական հեռանկարներին:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Վարդան Բոստանջյանի նախագահությամբ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հեղինակած «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է:

Այնուհետեւ Վարդան Բոստանջյանն անդրադարձել է օրեր առաջ հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանարական լսումներին, որոնց ընթացքում քննարկվել են միջին մասնագիտական կրթության հիմնախանդիրներին ու առաջնահերթություններին վերաբերող հարցեր: Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ լսումների ժամանակ հնչած առաջարկությունները պիտի իրենց արտացոլումն ստանան օրենսդրական գործունեության մեջ: Հանձնաժողովի նախագահը պատգամավորներին հորդորել է ներկայացնել առաջարկություններ՝ նպաստելով ոլորտին առնչվող օրենքների կատարելագործմանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը կարեւորել է երիտասարդների եւ ծնողների իրազեկվածության հարցը, քանի որ մեր հասարակության մեջ ծնողը հաճախ է ազդում երեխայի մասնագիտության ընտրության վրա:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Ավագյանը նշել է, որ նույն խնդիրը կա նաեւ բարձրագույն կրթության ոլորտում. հաճախ բուհն ավարտում են՝ չստանալով մասնագիտություն: Կարեն Ավագյանն առաջարկել է մասնագիտական կողմնորոշման հարցերն այլ հարթության վրա դնել՝ քննարկելով դրանք ոլորտի պատասխանատուների եւ փորձագետների հետ՝ գործունեության հստակ ծրագիր կազմելու համար:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ու «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

ՀՀ Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ հերթական նիստն է գումարել:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը քննարկման է ներկայացրել իր եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Օրենքի նախագծի ընդունմամբ մինչեւ 2021 թվականը ՀՀ սահմանամերձ բնակավայրերում կշարունակվեն իրականացվել օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը:

Նախագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հեղինակած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որին տրվել է դրական եզրակացություն՝ ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

Հիմնական զեկուցող Իշխան Կարապետյանի խոսքով՝ փաթեթի ընդունմամբ կամրագրվի միայն սպանդանոցներում մորթ իրականացնելու պահանջը, իսկ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերքները մշակելը, իրացնելը, մատակարարելը կամ ներմուծելը կառաջացնի վարչական պատասխանատվություն:

Օրենքների նախագծերի փաթեթին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «Բույսերի սորտերի պահպանության մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծի փաթեթը, որոնց հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում, որը նախագահել է Հրայր Թովմասյանը, քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Անհատական եւ կոլեկտիվ հանրա•րերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակար•» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ հիմնական զեկուցողի` նախագծերի փաթեթով նախատեսվում է կարգավորել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց անհատական եւ կոլեկտիվ հանրագրեր ներկայացնելու իրավունքի իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 53-րդ հոդվածի պահանջից:

Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը նշել է, որ օրենքի փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթ են կրում: Նախագծի ընդունման արդյունքում «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության պահանջներին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի ներկայացրած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների •րանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծին եւս հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
 
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ԱԺ պատ•ամավոր, նույն հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս իրավակարգավորումները զրկում են տուժողին՝ որպես դատավարության մասնակցի, օգտվելու իր դատավարական հնարավորություններից, հայտնելու դիրքորոշում արագացված դատաքննության կարգ կիրառելու վերաբերյալ: Ընդ որում ՀՀ քրեական դատավարության օրենս•րքի մի շարք հոդվածներ անուղղակիորեն երաշխավորում են դրանք:
 
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» եւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Ըստ հիմնական զեկուցողի` առաջարկվող նախագծի ընդունման նպատակն է ընդլայնել նոտարական գործողությունների՝ ժամանակակից տեղեկատվական համակարգերի միջոցով իրականացման ապահովումը:
Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային եւ վարկային կազմակերպությունների միջեւ` նոտարին տրամադրելով էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն: Վերջիններիս ներդրումը հնարավորություն կստեղծի էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը: Կսահմանվեն էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձեւերը եւ դրանց էլեկտրոնային վավերացման կարգը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշված օրենքով կարգավորված են փրկարարական ծառայության գործունեությանը վերաբերվող հարցերը, մասնավորապես ներքին ծառայության կազմակերպման, օպերատիվ հերթապահության կազմակերպման եւ իրականացման, սահմանված են ստորաբաժանումների գործողությունները տագնապ հայտարարելու դեպքում, ինչպես նաեւ դրանցում ընդգրկված անձնակազմի իրավասությունները, պատասխանատվությունն ու պարտավորությունները:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացը` սահմանելով, որ վերակազմավորված իրավաբանական անձանց միության իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ գույքը իրավահաջորդ հասարակական կազմակերպությանն են անցնում առանց փոխանցման ակտի: Միաժամանակ առաջարկվում է մեկ տարով երկարաձգել իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ներկայացրած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին եւս հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Ըստ հիմնական զեկուցողի` այս օրենքը կանոնակարգում է ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանիքում բռնության հասկացությունը, ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:
 
Հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկություններով, որոնք ընդունվել են կառավարության կողմից:
 
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական •աղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները:

Օրենքների նախագծերին եւ նախագծերի փաթեթներին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝  առաջիկա նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է:


30.11.2017
«ՆԱՏՕ-ի ընդունած քաղաքական փաստաթղթերում ԼՂ հակամարտությանը վերաբերող դիրքորոշումները պետք է ամբողջությամբ արտացոլեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը». Արմեն Աշոտյան
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիզիին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը կարեւորել է ՆԱՏՕ-Հայաստան գործակցությունը եւ այդ համատեք...

30.11.2017
Տեղեկատվություն
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց.ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 30.11.2017, ժամը 11:00, 314 սենյակ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am