National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
29.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

«Խորհրդարանականները թմրանյութերի դեմ» խորագրով միջազգային խորհրդարանական գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի դեկտեմբերի 3-5-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Բելգիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ հանդիպման համար 2017 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2017 թվականի դեկտեմբերի 3-6-ը ներառյալ Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2017 թվականի դեկտեմբերի 4-6-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը:


29.11.2017
Նոյեմբերի 29-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահով...

29.11.2017
Խորհրդարանական լսումներում քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող հարցեր
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով: Լս...

29.11.2017
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հայտարարությունը
ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք: Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությո...

29.11.2017
«ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է մերժվի». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միացյալ հանձնաժողովի նիստին եւ հանդես եկել ելույթով: Կարեւորելով ԱՊՀ ՄԽՎ հա...

29.11.2017
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումներն ԱԺ նիստերի դահլիճում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am