Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:
Լսումներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել elq@parliament.am էլեկտրոնային հասցեով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 513 423 հեռախոսահամարով:
Լսումների անցկացման օրը մասնակիցները գրանցվելու համար պետք է մոտենան ԱԺ Բաղրամյան անցակետ ժամը 10:00-ից: